«Ատլետիկոյում» հաստատել են, որ ցանկանում են վերադարձնել Կոստային

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հայտարարել է, որ ակումբը ցանկություն ունի վերադարձնել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային:

«Դա շատ դժվար է, բաց մենք շատ ուրախ կլինենք նրա վերադարձին: Մենք Դիեգոյի հետ լավ հարաբերությունների մեջ ենք:  Կոստան մեզ լավ է վերաբերվում, քանի որ գիտի, որ «Ատլետիկոն» հզոր ակումբ է: Շատ բան է կախված Չեմպիոնների լիգայում հանդես գալու Կոստայի ցանկությունից»,-Սերեսոնի խոսքերն է մեջբերում abola.pt-ն:

Հիշեցնենք՝ Իսպանիայի հավաքականը հարձակվողը մադրիդյան ակումբից 2014 թվականին տեղափոխվել էր «Չելսի»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ