«Ատլետիկոյին» պարտվելուց հետո Գվարդիոլան բարկությունը թափել է թիմի բժիշկների վրա

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոյին» պարտվելուց հետո վիճել է ակումբի բժշկական անձնակազմի հետ՝ հայտնում է AS-ը՝ վկայակոչելով գերմանական Bild-ը:

Մյունխենում տեղի ունեցած խաղից հետո իսպանացի մասնագետը մտել է բժիշկների համար նախատեսված սենյակ ու ասել. «Գոդինը կարողացավ շատ շուտ ապաքինվել, իսկ դուք ինչո՞ւ չեք կարողանում անել այնպես, որ մեր ֆուտբոլիստներն էլ շուտ ապաքինվեն»:

Ֆիզիոթերապևտներից մեկը պատասխանել է Գվարդիոլային. «Դու չես կարող այդպես ասել, դու դա չպետք է ասես. քո տրամադրության տակ են բոլորը, բացի Ռոբենից ու Բատշտուբերից»:

Արդյունքում՝ Գվարդիոլան ու ֆիզիոթերապևտն արդեն ցանկացել են անցնել բազկի ուժին, սակայն միջադեպը հանգստացրել է Ֆրանկ Ռիբերիի միջամտությունը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Գվարդիոլայի հետ վեճից հետո ակումբից հեռացվել է ֆիզիոթերապևտներից մեկը, ով շուրջ 36 տարի աշխատել էր թիմում: Ավելի ուշ հաղորդվեց, որ նա վերադառնալու է իր աշխատանքին իսպանացի մասնագետի հեռանալուց հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ