«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները 12կմ ավել են վազել, քան «Բարսելոնայի» խաղացողները

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները հայտնի են իրենց բարձր ֆունկցիոնալ պատրաստվածությամբ, որը ևս մեկ անգամ ապացուցվեց Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղի ժամանակ:

Այս հանդիպման ընթացքում «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները 12կմ ավել են վազել, քան «Բարսելոնայի» խաղացողները: Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները ամբողջ հանդիպման ընթացքում ծածկել են 114,578 կմ, այն դեպքում, երբ կատալոնացիները ծածկել են 102,578կմ:

Նշենք, որ հանդիպումը ավարտվեց մադրիդյան ակումբի վստահ հաղթանակով ՝ 2-0: Երկու խաղերի արդյունքում Դիեգո Սիմեոնեյի սաները դուրս եկան կիսաեզրափակիչ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ