«Ատլետիկոյի» ֆուտբոլիստը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

«Ատլետիկո Մադրիդի» վինգեր Յանիկ Ֆերեյրա Կարասկոն հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, կատալոնական ակումբը հետաքրքրված է Բելգիայի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և մտադիր է ձեռք բերել վերջինիս ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Իսպանական լրատվամիջոցը նշում է, որ չորեքշաբթի օրը «Բարսելոնայի» մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը ներկա է եղել ՉԼ-ի «Ատլետիկո» – «Բավարիա» հանդիպմանը, որտեղ հետևել է բելգիացու գործողություններին:

Կարասկոյի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2020թ, իսկ նրա հրաժարագինը կազմում է 40 մլն եվրո:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ