«Ատլետիկոյի» երկրպագուն հայց է ներկայացրել ընդդեմ ՈւԵՖԱ-ի և Մարկ Կլատենբուրգի

Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագու Խոսե Անտոնիո Կամպոնը դատի է տվել ՈւԵՖԱ-ին ու անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգին Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում վիճելի դրվագի համար՝ հայտնում է As-ը:

Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց «Ռեալին», իսկ հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով: Կամպոնը պահանջում է 1660 եվրո փոխհատուցում տրամադրել իրեն «Սերխիո Ռամոսի՝ խաղից դուրս իրավիճակից խփած գոլն արձանագրելու համար»:

«Երբ դուք կինոթատրոն եք գնում, ու ֆիլմի ձայնն անջատված է, ձեր գումարը վերադարձնում են: Այստեղ լրիվ նույնն է: Կան կանոններ, որոնք խախտվել են. ահա թե ինչու եմ դատի տվել գործատուին(ՈւԵՖԱ-խմբ.) և աշխատողին(Մարկ Կլատենբուրգ-խմբ.):

Իմ հիմնական նպատակն այս ամենն ավելի խելամիտ մակարդակի վրա բերելն է, քանի որ սխալներից խուսափելու տեխնիկական միջոցներ կան, բայց չեն կիրառվում ֆուտբոլում»,- ասել է Կամպոնը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ