«Ատլետիկոյի» առաջատարը կարող է բաց թողնել «Ռեալի» դեմ խաղը

Մադրիդի «Ատլետիկոյի» առաջատար Անտուան Գրիզմանը, հնարավոր է, չկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում նոյեմբերի 19-ին կայանալիք մադրիդյան դերբիին:

Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում վնասվածք է ստացել Շվեդիայի ընտրանու դեմ հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, առաջիկայում Գրիզմանը բուժզննում կանցնի, որից պարզ կդառնա վնասվածքի լրջությունը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ