«Ատլետիկոն» ու Գրիզմանը նոր պայմանագիր կկնքեն

Մադրիդի «Ատլետիկոն» ու թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը համաձայնության են եկել նոր պայմանագիր կնքելու հարցում՝ հայտնում է lequipe.fr-ը:

Ավելի վաղ 25-ամյա ֆրանսիացին հայտարարել էր, որ մեծ սիրով կշարունակի ելույթները «հնդկացիների» կազմում, միայն թե թիմը շարունակի գլխավորել Դիեգո Սիմեոնեն:

Նշվում է, որ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները բավականին կարճ են տևել: Ընդամենը մի քանի օրում կողմերը համաձայնության են եկել պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Նոր պայմանագիրը, ըստ աղբյուրի, կգործի մինչև 2021 թվականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ