«Ատլետիկոն» փոխարինող է գտել Անտուան Գրիզմանին

«Ատլետիկո Մադրիդի» մարզչական շտաբը սկսել է փոխարինող փնտրել Անտուան Գրիզմանին, ով կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ իսպանական գրանդից:

Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական ակումբները և ֆրանսիական ՊՍԺ-ն:

Ինչպես հաղորդում է Bleacher Report-ը, մադրիդյան ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Էվերտոնի» առաջատար Ռոմելու Լուկակուն, որին Մադրիդում տեսնում են որպես ֆրանսիացու փոխարինող:

Բելգիացին ընթացիկ ԱՊԼ-ի մրցաշրջանում 6 խաղերում դարձել է 5 գոլի հեղինակ, իսկ ահա Գրիզմանը Լա լիգայի 5 խաղերից հետո իր հաշվին ունի 5 գոլ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ