«Ատլետիկոն» նոր պայմանագիր է առաջարկել Տորեսին ու Տիագոյին

Մադրիդի «Ատլետիկոն» սկսել է քայլեր ձեռնարկել թիմի հարձակվող Ֆերնանդո Տորեսի և Տիագոյի հետ պայմանագրերի երկարաձգման ուղղությամբ: Երկու ֆուտբոլիստներն էլ ամռանը ստանում են ազատ գործակալի կարգավիճակ:

AS-ի փոխանցմամբ՝ Տորեսին առաջարկվել է 2 տարվա պայմանագիր: Վերջինս ժամանակ է վերցրել մտածելու համար, քանի որ առաջարկներ ունի նաև Չինաստանից և ԱՄՆ-ից: Նշենք, որ վերջին շրջանում Տորեսը լավ մարզավիճակ է հավաքել` Լա Լիգայի 29 խաղերում դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Տիագոն ևս կարող է նոր պայմանագիր կնքել մադրիդցիների հետ: Թեև նա բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը վնասվածքի պատճառով, սակայն Դիեգո Սիմեոնեն նրան ցանկանում է տեսնել իր թիմում նաև հաջորդ տարի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ