«Ատլետիկոն» մտադիր է ձեռք բերել ֆրանսիական «Լանսի» բաժնեմասը

Մադրիդի «Ատլետիկոն» մտադիր է ձեռք բերել Ֆրանսիայի 2-րդ լիգայում հանդես եկող «Լանսի» բաժնետոմսերի մի մասը՝ հայտնում է Marca-ն:

Մադրիդյան ակումբը լյուքսեմբուրգյան ընկերության հետ միասին առաջարկ է կատարել ակումբը ձեռք բերելու վերաբերյալ: Հաղորդման համաձայն՝ «Ատլետիկոյին» կպատկանի թիմի բաժնետոմսերի 35 տոկոսը, իսկ լյուքսեմբուրգյան ընկերությանը՝ հսկիչ փաթեթը՝ 65 տոկոսը:

Ակնկալվում է, որ գործարքի մասին պաշտոնական հայտարարություն կլինի երկուշաբթի:

Նշենք, որ «Լանսի» սեփականատերն է ադրբեջանցի գործարար Հաֆիզ Մամեդովը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ