«Ատլետիկոն» միացավ Մորատայի համար մղվող պայքարին

«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է վերադառնալ Իսպանիա, հայտնում է Marca-ն:

23-ամյա իսպանացի ֆուտբոլիստի համար մղվող պայքարին միացել է «Ատլետիկոն», որպեսզի ուժեղացնի թիմի հարձակվողական գիծը և ակումբում պահի «ատլետների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Ռեալը» արդեն համաձայնության է հասել թիմի նախկին ֆուտբոլիստ Ալվարո Մորատայի հետ:

Բացի այդ, Մորատայի տրանսֆերը ցանկանում են գնել նաև «Չելսին» և «Արսենալը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ