«Ատլետիկոն» կրկին առաջարկ է կատարել «Նապոլիին»

Մադրիդի «Ատլետիկոն» դեռևս չի հրաժարվել «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Հիգուայինին ձեռք բերելու մտադրությունից:

Արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագրում հրաժարագինը կազմում է 94 մլն. եվրո: Սակայն 28-ամյա հարձակվողի գործակալը օրերս հայտարարեց, որ Հիգուայինը մտադիր չէ թարմացնել ակումբի հետ համաձայնագիրը: 2018 թվականի ամռանը Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է լքել թիմը ազատ գործակալի կարգավիճակով:

Այս հայտարարությունից հետո «Ատլետիկոն» կրկին առաջարկեց «Նապոլիին» 50 մլն. եվրո  և իր ֆուտբոլիստներից որևէ մեկին: Աղբյուրի փոխանցմամբ գործարքը մասը կարող են դառնալ Օլիվեր Տորեսը, Լուսիանո Վետոն, Լեո Բապտիստատոն ու Բորհա Բաստոն:

Տեղեկություն կա, որ նեապոլական ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հավանություն է տվել մադրիդյան ակումբի այս առաջարկին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ