«Ատլետիկոն» հետաքրքրված է Հիգուայինի ծառայություններով

Մադրիդյան «Ատլետիկոյի« գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Հիգուայինի ծառայություններով, հայտնում է Marca-ն:

Արգենտինացի մասնագետը հերթական խաղաշրջանում շատ էր ուզում տեսել իր հայրենակցին մայրաքաղաքային թիմի շարքերում: «Ատլետիկոյի» մարզչական շտաբին և ղեկավարությանը դրական է տրամադրում այն փաստը, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ: «Ատլետիկոյի» ներկայացուցիչները հակված են բանակցություններ վարել և փորձել իջեցնել խաղացողի տրանսֆերային գինը, որը այս պահին կազմում է 90 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր, որ Սիմեոնեն ուզում է իր ենթակայության տակ ունենալ համաշխարհային մաշստաբի հարձակվող:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ