«Ատլետիկոն» համաձայնության է հասել Գամեյրոյի տրանսֆերի շուրջ

Ինչպես հայտնում է Diario de Sevilia-ն, Մադրիդի «Ատլետիկոն» և «Սևիլիան» նախնական համաձայնության են հասել Կևին Գամեյրոյի տեղափոխության շուրջ:

Կան մի քանի մանրուքներ, որոնք պետք է վերջանականապես համաձայնեցվեն կողմերի միջև նախքան կարվի պաշտոնական հայտարարությունը:

Աղբյուրի հավաստմամբ, ֆրանսիացի հարձակվողի դիմաց մադրիդյան ակումբը կվճարի 32 մլն. եվրո:

Նշենք՝ 2015/16 մրցաշրջանում «Սևիլիայի» մարզաշապիկով Գամեյրոն 31 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ