«Ատլետիկոն» երկարաձգեց պայմանագիրը Գրիզմանի հետ

Մադրիդի «Ատլետիկոն» պաշտոնապես հայտարարել է թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Նոր համաձայնությունը կգործի մինչև 2021թ. ամառ:

«Ես երջանիկ եմ: Շատ ուրախ եմ այս թիմում մնալու համար: Մեր ակումբը անդադար աշխատում է զարգանալու համար, և ես վստահ եմ, որ մեր ուժերի սահմաններում է նոր առաջընթաց գրանցելը»,-ասել է հարձակվողը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ