«Ատլետիկո Մինեյրոն» հրաժարվել է «Շապեկոենսեի» դեմ Բրազիլիայի առաջնության վերջին տուրի հանդիպումից

Հինգշաբթի օրը «Ատլետիկո Մինեյրո» ակումբը հայտարարել է, որ հրաժարվում է խաղադաշտ դուրս գալ Բրազիլիայի առաջնության վերջին տուրի «Շապեկոենսեի» հետ խաղին:

Բրազիլիայի առաջնության վերջին տուրի բոլոր հանդիպումները հետաձգվել էին, «Շապեկոենսե» ակումբի ողբերգական ավիավթարից հետո, որի արդյունքում մահացել էին թիմի 19 ֆուտբոլիստներ:

Atletico Mineiro Forfeit The Final League Match Against Chapecoense
Չնայած, որ հանդիպումը պետք է կայանա դեկտեմբերի 11-ին, «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դանիել Նեպոմուկենոն ասել է, որ սխալ կլինի անցկացնել այդ հանդիպումը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ «Ատլետիկո Մինեյրոն» չի մեկնի Չապեկո Բրազիլիայի առաջնության վերջին տուրի հանդիպումը անցակցնելու համար: Մենք հարգում ենք նրանց ցավը: Ես արդեն հայտնել եմ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիային մեր որոշման մասին»,- ասել է Նեպոմուկենոն:

Atletico Mineiro Forfeit The Final League Match Against Chapecoense

Երբ նրան հարցրեցին, որ ակումբը կարող է պատժվել այս քայլի համար, Նեպոկումենոն ասաց ՝ «Ամենամեծ պատիժը որը մենք կստանանք, դա 3 միավորի կորուստն է, բայց դա ոչինչ չի փոխի: Սա ամենաքիչն է, որ մենք կարող ենք անել նրանց ընտանիքների, քաղաքի և երկրի համար»:

Իր հերթին չորեքշաբթի օրը «Շապեկոենսե» ակումբի նախագահ Իվան Տոցիին խնդրել են, որպեսզի Բրազիլիայի առաջնության վերջին տուրի հանդիպումը անպայման կայանա Շապեկոյի «Արենա Կոնդա» մարզադաշտում:

«Ես խոսել եմ Դել Ներոյի(Բրազիլիայի ֆեդերացիայի նախագահ) հետ «Ատլետիկո Մինեյրոյի» հետ առաջիկա խաղի մասին: Նա ինձ ասաց, որ այս հանդիպումը պետք է կայանա»,- նշել է Տոցին:

«Ես ասեցի նրան, որ մենք չունենք 11 ֆուտբոլիստներ», իսկ նա ինձ պատասխանեց ՝

«Այո, դուք չունեք, բայց դուք ունեք երիտասարդական թիմ և այն ֆուտբոլիստներին, ովքեր չէին մեկնել: Կապ չունի, հանդիպումը պետք է կայանա: Շապեկոն և «Շապեկոենսեն» արժանի են»:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ