«Ատլետիկո» – «Բավարիա». Մադրիդցիների պաշտպանը բաց կթողնի հանդիպումը

«Ատլետիկո Մադրիդի» պաշտպան Դիեգո Գոդինը չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի ½ եզրափակչի «Բավարիայի» դեմ առաջին խաղում:

Ուրուգվայցու մոտ հայտնաբերվել է աջ ազդրի մկանային վնասվածք: Նրա ապաքինման համար կպահանջվի մոտ 10-15 օր:

Այսպիսով, Գոդինը բաց կթողնի Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի Մալագայի դեմ հանդիպումը և «Բավարիայի» հետ առաջին խաղը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ