Ատեմ Բեն Արֆան կարող է տեղափոխվել ԱՊԼ

ՊՍԺ-ի նորեկ Ատեմ Բեն Արֆան արդեն ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:

«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը նախորդ մրցաշրջանում օգնեց ֆրանսիացուն «վերածնվել» և նորից բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: 2015/16 մրցաշրջանում Բեն Արֆան «Նիցայի» կազմում, որը հենց գլխավորում էր Պյուելը, դարձավ 17 գոլի հեղինակ:

Ինչպես հաղորդում է The Sun-ը, Պյուելը այժմ մտադիր է Բեն Արֆային հրավիրել «Սաութհեմփթոն»:

Բեն Արֆան արդեն 4-րդ խաղն անընդմեջ չի հայտնվում ՊՍԺ-ի հայտացուցակում, իսկ ահա երեկ հայտնի դարձավ, որ վերջինս խնդիրներ ունի թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ:

Էմերի. «Բեն Արֆա, դու Լիոնել Մեսին չես»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ