«Ասթոն Վիլայի» նոր սեփականատերն ուզում է թիմին տեսնել աշխարհի լավագույնների եռյակում

«Ասթոն Վիլայի» սեփականատեր Թոնի Ցզյանտուն Սիյան հայտարարել է, որ պատրաստվում է 50 միլիոն եվրո հատկացնել տրանսֆերներին ու թիմին վերադարձնել Անգլիայի Պրեմիեր լիգա:

«Ես ուզում եմ, որ թիմն Անգլիայի առաջնության լավագույն վեցնյակում տեղ զբաղեցնի: Հուսով եմ՝ մենք կկարողանանք տասը տարի հետո աշխարհի լավագույն թիմերի եռյակում տեղ զբաղեցնել: Դրան հասնելու համար պատրաստվում ենք իրագործել բոլոր ծրագրերը: Կարծում եմ՝ թիմի բոլոր երկրպագուներն են ցանկանում, որ շատ շուտ վերադառնանք Պրեմիեր լիգա:

Գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելու մի քանի թեկնածու ենք դիտարկում: Շատ կարևոր է չսխալվել ընտրության հարցում: Պատրաստվում ենք 20-50 միլիոն եվրո հատկացնել տրանսֆերներին: Կարծում եմ՝ այդ գումարով կարելի է 6-7 նոր ֆուտբոլիստ ձեռք բերել»,- The Guardian-ը փոխանցում է Սիյայի խոսքը:

Ավելի վաղ տեղեկացրինք, որ «Ասթոն Վիլան» վաճառվել է չինական ընկերությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ