«Ասթոն Վիլայի» նախկին ավագը, ով տառապում էր սուր լեյկոզով, 4 տարի անց վերադարձել է խաղադաշտ

«Ասթոն Վիլայի» նախկին ավագ Ստիլյան Պետրովը չորս տարվա դադարից հետո վերադարձել է խաղադաշտ՝ հայտնում է BBC-ն:

Բուլղարացի կիսապաշտպանը մասնակցել է ԳԱԿ 1902 թիմի դեմ ընկերական խաղի(8:0) երկրորդ խաղակեսին:

2012 թվականի մարտին հայտնի դարձավ, որ 36-ամյա ֆուտբոլիստը տառապում է բավականին հազվադեպ հանդիպող սուր լեյկեմիա հիվանդությամբ: 2013 թվականին նա հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին:

Այս ամռանը բիրմինգհեմյան թիմը Ստիլյանին հրավիրել է Ավստիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին, որպեսզի օգնի նրան նորից մարզավիճակ հավաքել:

«Ասթոն Վիլայի» պաշտոնական թվիթերյան էջի գրառումը

6

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ