Աշխարհի լավագույն մարզիչը՝ ըստ Մահրեզի

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի կարծիքով՝ աշխարհի լավագույն մարզիչը Զինեդին Զիդանն է:

«Անգլիայում լավագույնը Կլաուդիո Ռանյերին է, սակայն աշխարհի մակարդակով ինձ համար լավագույնը Զինեդին Զիդանն է, քանի որ նրա գլխավորությամբ թիմը փայլում էր Չեմպիոնների լիգայում»,- Goal-ը փոխանցում է Մահրեզի խոսքը:

Հիշեցնենք, որ Զիդանը գլխավորեց «Ռեալը» նախորդ մրցաշրջանի միջնամասում՝ փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին: Կարճ ժամանակահատվածում Զիդանը կարողացավ վերականգնել «արքայական» ակումբի խաղը՝ արդյունքում թիմի հետ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ