Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Լուկա Մոդրիչի

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի կարծիքով՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է:

«Այն փաստը, որ Ռոնալդուն միացել է թիմին, մեծ նշանակություն ունի մեզ համար: Նա մեծագույն ֆուտբոլիստ է, ու նրա ներկայությունն ու առաջնորդումը շատ կարևոր են մեզ համար: Վստահ եմ, որ խաղ առ խաղ նա ավելի լավ կգործի:

«Օսասունայի» դեմ խաղը նա շատ լավ անցկացրեց ու կարողացավ աչքի ընկնել: Ինձ համար Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Չեմ սիրում համեմատություն անել. մենք պարզապես պետք է վայելենք Ռոնալդուի ու Մեսիի խաղը»,- ասել է Մոդրիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ