Աշխարհի առաջնության մրցախաղում առայժմ հավասարակշռությունը պահպանվում է

Մագնուս Կառլսենի և Սերգեյ Կարյակինի միջև Նյու Յորքում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության մրցախաղի 3-րդ պարտիան, որում սպիտակներով խաղում էր նորվեգացի գրոսմայստերը, առայժմ ամենաերկարատևն էր:

 Մրցակիցները շատ ջանքեր գործադրեցին հաղթանակի հասնելու համար, սակայն կատարված 78 քայլն էլ դրա համար բավարար չէր: Կրկին գրացվեց ոչ-ոքի: Մրցախաղում առայժմ հավասարակշռություն է՝ 1,5:1,5: Հիշեցնենք, որ մրցակարգով նախատեսված է դասական շախմատի 12 պարտիա:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 1,1 մլն եվրո է, որից 660 հազարը կստանա հաղթողը, 440 հազարը՝ պարտվողը: Իսկ եթե հաղթողը որոշվի լրացուցիչ մրցախաղում, ապա մրցանակային հիմնադրամը մրցակիցների միջև կբաժանվի 55:45 տոկոսային հարաբերությամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ