Աշխարհի ակումբային առաջնությունում փոփոխություններ են սպասվում

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստվում է ընդլայնել Աշխարհի ակումբային առաջնության մասնակից թիմերի քանակն ու մրցաշարը դեկտեմբերի փոխարեն անցկացնել հունիսին:

«Այսօր ֆուտբոլը միայն Եվրոպան ու Հարավային Ամերիկան չեն. աշխարհը փոխվել է, ու մենք խաղն ավելի ընդգրկուն պետք է դարձնենք: Մենք ուզում ենք ֆուտբոլն ավելի գրավիչ դարձնել թե՛ հենց թիմերի, թե՛ հովանավորների ու հեռուստաընկերությունների համար»,- «Ռոյթերս» լրատվական գործակալությունը փոխանցում է Ինֆանտինոյի խոսքը:

La Gazzetta dello Sport-ի հետ զրույցում ՖԻՖԱ-ի նախագահը նշել էր, որ մրցաշարի մասնակից թիմերի քանակը 32 դարձնելն ամենաօպտիմալն է այս պահին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ