Աշխարհը նոր առաջին ռակետ ունի

Բրիտանացի Էնդի Մարեյն այսօր առանց պայքարի դուրս եկավ Փարիզի Մաստերս շարքի մրցաշարի եզրափակիչ` դրա շնորհիվ շրջանցելով սերբ Նովակ Ջոկովիչին ու դառնալով աշխարհի առաջին ռակետ: Մարեյի մրցակից Միլոշ Ռաոնիչը հրաժարվել է պայքարից վնասվածքի պատճառով: Փարիզի մրցաշարի եզրափակչում Մարեյը կխաղա Ջոն Իսների հետ:

Այսպիսով, երկուշաբթի հրապարակվելիք նոր ցանկում առաջին հորիզոնականը բաժին կհասնի Էնդի Մարեյին: Նա կդառնա առաջին բրիտանացի թենիսիստը, ով կգլխավորի ATP ցանկը: Նշենք նաև, որ Մարեյը նոր ռեկորդ է սահմանել` դառնալով վարկանիշային աղյուսակի 2-րդ տեղում ամենաերկար մնացած թենիսիստը` 76 շաբաթ:

Այս մրցաշրջանում Էնդի Մարեյն արդեն հաղթել է 7 մրցաշար, այդ թվում` Ուիմբլդոնը և Օլիմպիական խաղերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ