Աշխատանք

20.02.2017

Վիվառո ընկերությանն անհրաժեշտ են պարսկերենի իմացությամբ աշխատակիցներ

Վիվառոյի բեթ-շոփերում օպերատոր-գանձապահ աշխատելու համար պահանջվում են պարսկերենի գերազանց իմացությամբ աշխատակիցներ:   Պարտականություններ և անհրաժեշտ որակավորում Ընդունել խաղադրույքներ՝ սպորտային, live և այլ իրադարձությունների վրա Հետևել դրամարկղի ճշգրտությանը Գերազանց տիրապետել պարսկերենին /ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն/ Ունենալ համակարգչային տարրական գիտելիքներ Ապահովել հաճախորդների բարեհամբույր սպասարկում Աշխատանքային փորձը պարտադիր չէ: Հետաքրքրված անձինք իրենց ռեզյումեները ուղարկեն [email protected] հասցեին, նամակի թեմայի բաժնում նշելով «օպերատոր-գանձապահ»:
26.01.2017

VivaroNews-ին անհրաժեշտ են լրագրողներ, այս անգամ՝ ոչ սպորտային

Մենք փնտրում ենք լրագրողներ՝ հետևյալ ոլորտներում աշխատելու համար Շոու-բիզնես և մշակույթ Տնտեսություն և բիզնես Ավտոաշխարհ և ավտո-մոտո մրցարշավներ IT ոլորտ, նոր տեխնոլոգիաներ և կիբերսպորտ Աշխատանքային պարտականությունները Գրել տվյալ ոլորտի նորություններ և հոդվածներ Հարցազրույցներ Հրապարակել նորություններ տարբեր միջազգային աղբյուրներից Կատարել վերլուծություններ կարևոր իրադարձությունների վերաբերյալ Պահանջվող որակավորումները Բակալավրի կրթություն /ցանկալի է լրագրություն/ Արագ զարգացող իրադարձությունների միջավայրում աշխատելու ունակություն Անգլերեն և ռուսերեն լեզվի լավ իմացություն Սոցիալական ցանցերում էջերի ղեկավարման ունակություն Adobe Photoshop, MS Word ծրագրերի բազային գիտելիքներ Նախաձեռնողականություն և ստեղծագործական մտածելակերպ Տվյալ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների բավարար գիտելիքներ Լրագրության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է: Ձեր ռեզյումեն ուղարկեք հետևյալ [email protected], նամակի թեմայի բաժնում նշելով՝ «journalist»։
17.01.2017

VivaroNews-ին անհրաժեշտ է վիդեո մոնտաժող

Վիվառոնյուզը փնտրում է տաղանդավոր վիդեո մոնտաժող, որը պատասխանատու կլինի ձայնագրված չմշակված նյութերի խմբագրման և վերջնական պրոդուկտի մշակման համար՝ պատրաստելով հեռարձակման։ Նյութերը կարող են ներառել տեսախցիկի ձայնագրությունները, երկխոսություններ, ձայնային էֆեկտներ, գրաֆիկա և հատուկ էֆեկտներ։ Պարտականությունները Զանազան վիդեո-նյութերի, այդ թվում՝ կադրից դուրս ձայնի, վիդեո-փաթեթների, բամպերների և սոցիալական կայքերի համար նախատեսված գովազդային նյութերի խմբագրում և տեղադրում; Երաժշտական, ձայնային և տեսողական էֆեկտների տեղադրում; Հեռուստատեսային ծրագրերի, երաժշտական կամ գովազդային տեսահոլովակների մշակում; Տեսապատկերների վերադասավորում; Կիրառված գրաֆիկաների/պատկերների ճշգրտության երաշխավորում;  Պահանջվող որակավորումները Adobe Creative Cloud ծրագրային փաթեթի իմացություն (Premiere, After Effects, Audition, Illustrator, etc.); Ժամանակակից տեղախցիկների, ֆայլերի ֆորմատների, կոդեկների լավ իմացություն և դրանց պատշաճ կիրառում; Նկարահանմանը հաջորդող աուդիո-մշակման փորձը կդիտվի որպես առավելություն (ձայնագրում, համակցում, երաժշտական ձևավորում և այլն); Գույների շտկման և շարժական գրաֆիկայի մշակման փորձ; Ժամանակի տիրապետում և տեսողական հմտություններ; Գործնական և կրեատիվ հմտություններ; Ճնշման տակ աշխատելու և սեղմ ժամկետները բավարարելու ունակություն; Համբերություն և կենտրոնացում; Խնդրում ենք այս աշխատանքի համար դիմել՝ ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ-հասցեին՝ [email protected], նամակի թեմայի բաժնում նշելով՝ «Վիդեո մոնտաժող»։
13.01.2017

VivaroNews-ին անհրաժեշտ են լրագրողներ՝ վրացերեն լեզվի գերազանց իմացությամբ

Մենք փնտրում ենք սպորտային լրագրողներ վրացերեն լեզվի գերազանց իմացությամբ: Աշխատանքային պարտականությունները Գրել սպորտային նորություններ և հոդվածներ վրացերեն լեզվով Հրապարակել սպորտային նորություններ տարբեր միջազգային աղբյուրներից Կազմել վերլուծություններ տարբեր սպորտային իրադարձությունների վերաբերյալ Պահանջվող որակավորումները Բակալավրի կրթություն /ցանկալի է լրագրություն/ Արագ զարգացող իրադարձությունների միջավայրում աշխատելու ունակություն Վրացերեն լեզվի գերազանց իմացություն: Յուրաքանչյուր այլ լեզվի իմացություն կդիտարկվի որպես առավելություն: Adobe Photoshop, MS Word և MS Excel ծրագրերի բազային գիտելիքներ Նախաձեռնողականություն և ստեղծագործական մտածելակերպ Հիմնական սպորտաձևերի և գլխավոր լիգաների բավարար գիտելիքներ /ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս և այլն/ Սպորտային լրագրության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է: Ձեր ռեզյումեն ուղարկեք հետևյալ [email protected], նամակի թեմայի բաժնում նշելով՝ «journalist»։  
11.08.2016

VivaroNews-ին անհրաժեշտ են լրագրողներ՝ անգլերեն լեզվի գերազանց իմացությամբ

Մենք փնտրում ենք սպորտային լրագրողներ, անգլերեն լեզվի գերազանց իմացությամբ: Աշխատանքային պարտականությունները Գրել սպորտային նորություններ և հոդվածներ անգլերեն լեզվով Հրապարակել սպորտային նորություններ տարբեր միջազգային աղբյուրներից Կազմել վերլուծություններ տարբեր սպորտային իրադարձությունների վերաբերյալ Պահանջվող որակավորումները Բակալավրի կրթություն /ցանկալի է լրագրություն/ Արագ զարգացող իրադարձությունների միջավայրում աշխատելու ունակություն Անգլերեն լեզվի գերազանց իմացություն: Յուրաքանչյուր այլ լեզվի իմացություն կդիտարկվի որպես առավելություն: Adobe Photoshop, MS Word և MS Excel ծրագրերի բազային գիտելիքներ Նախաձեռնողականություն և ստեղծագործական մտածելակերպ Հիմնական սպորտաձևերի և գլխավոր լիգաների բավարար գիտելիքներ /ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս և այլն/ Սպորտային լրագրության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է: Ձեր ռեզյումեն ուղարկեք հետևյալ հասցեով՝ [email protected], նամակի թեմայի բաժնում նշելով՝ «journalist»։
11.07.2016

Vivaro News-ին անհրաժեշտ է PHP ծրագրավորող

Աշխատանքի նկարագիրը Vivaro News-ին անհրաժեշտ է տաղանդավոր PHP ծրագրավորող՝ վեբ կայքերի  նախագծման, դիզայնի և փոփոխման համար՝ ընկերության և հաճախորդների պահանջներին համապատասխան: Թեկնածուն պետք է ունենա դրական տրամադրվածություն, մեծ հետաքրքրություն դեպի արդի տեխնոլոգիաները, PHP մշակման հարուստ փորձ, ինչպես նաև արագ զարգացող գործընթացում ինտեգրվելու ունակություն։ Աշխատանքային պարտականությունները - կայքերի և համապատասխան հավելվածների ծրագրավորում, փորձարկում և մշակման գործընթացի շարունակական փաստագրում, - համագործակցություն մշակման թիմի հետ՝ ծրագրային հավելվածները ճիշտ ժամանակին թողարկելու համար, - Ծրագրային ապահովման ինտեգրում այլ համակարգերին, - Արդի տեխնոլոգիաների ուսումնասիրում և դրանց կիրառման վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրում: Պահանջվող որակավորումները - PHP ծրագրավորման լեզվի գերազանց իմացություն - PHP ծրագրավորման առնվազն երկու տարիների փորձ - MySQL-ի գերազանց իմացություն - Subversion/Git version-ի կառավարման գործիքների տիրապետում - Անգլերեն լեզվի իմացության միջին (intermediate) մակարդակ - Ծրագրերը ժամանակին կատարելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն - JavaScript-ի, HTML-ի և CSS-ի իմացությունը ցանկալի է - AngularJS-ի իմացությունը ցանկալի է - TDD-ի փորձը շատ ցանկալի է   Դիմումի կարգը Խնդրում ենք այս աշխատանքի համար դիմել՝ ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ-հասցեին՝ [email protected], նամակի թեմայի բաժնում նշելով՝ «PHP ծրագրավորող»։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 01.09.16։
ՀԱՐՑՈՒՄ

Ո՞ր տեղում «Մանչեսթեր Յունայթեդը» կավարտի Պրեմիեր լիգայի մրցաշրջանը
Քվեարկել

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: