AS. «Վիլառեալը» Ալեշանդրո Պատոյի համար «Կորինտիանսին» կվճարի 5 մլն եվրո

«Կորինտիանսի» հարձակվող Ալեշանդրե Պատոն մոտ է «Վիլառեալ» տեղափոխվելուն:

26-ամյա բրազիլացին արդեն համաձայնվել է տեղափոխվել իսպանական ակումբ: Այս մասին հայտնում է AS-ը:

Պատոի տրանսֆերը «Վիլառեալ» կկազմի 5 մլն եվրո:

Ավելացնենք, որ հունվարին Պատոն վարձավճարով տեղափոխվել էր «Չելսի», սակայն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել լոնդոնյան ակումբում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ