AS. Ռոնալդուն փորձում է վերականգնվել մինչև Եվրոպայի Սուպերգավաթը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն ցանկանում է մասնակցել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթին, որը այս տարի կկայանա նորվեգական Տրոնհեյմ քաղաքում (Օգոստոս 9):

Ռոնալդուն վնասվածք էր ստացել Եվրո 2016-ի եզրափակչի ժամանակ: Բուժզննումից հետո պարզ էր դարձել, որ նրա ապաքինման համար կպահանջվի 1,5-ից 2 ամիս:

Այնումենայնիվ, պորտուգալացին շարունակում է իր վերականգնումը մարչզի և թերապևտի օգնությամբ, որոնց նա վարձել է: Չնայած այս ամենին, նրա մասնակցությունը դեռ կասկածի տակ է:

Շատ բժիշկներ կարծում են, որ այս վնասվածքից ապաքինվելու համար հարկավոր է մոտ 6 շաբաթ:

Հիշեցնենք, որ այս տարի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը կվիճարկեն «Ռեալը» և «Սեվիլյան»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ