AS. «Ռեալը» 65մլն եվրո է առաջարկել «Բավարիայի» ֆուտբոլիստի համար

AS-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է 3-րդ անգամ դիմել «Բավարիային» Դավիդ Ալաբայի տրանսֆերի համար:

Իսպանական լրատվամիջոցը պնդում է, որ մադրիդցիները 65 մլն եվրո են պատրաստվում առաջարկել պաշտպանի համար և բավարացիներին փոխանցել պաշտպան Պեպեի տրանսֆերը:

Գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բազմիցս նշել է, որ ցանկանում է պահել ավստրիացուն իր թիմում: Սակայն, հունիսին Ալաբայի հայրը հայտարարել էր, որ հպարտ է, որ իր տղայի ծառայություններով հետաքրքրված է «Արքայական» ակումբը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ