AS. Նեյմարը «Բարսելոնայից» կպահանջի տարեկան 45 մլն եվրո աշխատավարձ

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը պահանջելու է նոր պայմանագիր և բարձր աշխատավարձ:

Ինչպես փոխանցում է AS-ը, բրազիլացին ցանկանում է միանգամից 5 անգամ ավել գումար վաստակել:

24-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը ներկայումս կազմում է մոտ 9 մլն եվրո, սակայն վերջինս ցանկանում է ստանալ 45 մլն եվրո:

Նշվում է, որ կատալոնական ակումբը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի բավարարի Նեյմարի պահանջները: Հնարավոր է, որ «Բարսան» նոր պայմանագիր ստորագրի Nike-ի հետ, կամ վաճառի «Նոու Կամպ» մարզադաշտի վերանվանելու իրավունքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ