Արթուր Ալեքսանյանը` նույնպես Եվրոպայի փոխչեմպիոն

Ռիգայում իր ելույթները ավարտեց նաև Աշխարհի չեմպիոն 98-կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Նա եզրափակչում 4-0 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Նիկիտա Մելնիկովին:

Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 8-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի նկատմամբ: 1/4 եզրափակչում նա հաղթահարել էր Ավստրիան ներկայացնող Դանիել Գեստլի արգելքը` հաղթելով 6-2 հաշվով: Կիսաեզրափակչում Արթուրը 6-2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցիչ Ցենկ Իլդեմի նկատմամբ:

Հիշեցնենք, մինչ այդ Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսն էր նվաճել 59 կգ քաշային Ռոման Ամոյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ