Արթուր Աբրահամը հանդիպել է մրցակցին (լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, WBO գերմիջին կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ապրիլի 22-ին կմենամարտի 29-ամյա Ռոբին Կրասնիքի հետ:

Հայ բռնցքամարտիկի մամուլի քարտուղարի փոխանցմամբ, այսօր` ապրիլի 18-ին, բռնցքամարտիկները մամուլի ասուլիսի շրջանակներում հանդիպել են Էրֆուրտում և պատասխանել լրագրողների հարցերին:

«Ես դեռ 4 կիլոգրամ պետք է կորցնեմ, սակայն դա խնդիր չէ ինձ համար: Ես հաղթելու եմ»,-bz-berlin-ն է մեջբերում Աբրահամի խոսքերը:

Նշենք՝ հայ բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ