ԵՎՐՈ-2016. Սլովակիայի հավաքական

B խումբ՝ ԱՆԳԼԻԱՈՒԵԼՍ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՍԼՈՎԱԿԻԱ

Մականուն՝ «Ներկայացուցիչներ» (սլովակերեն՝ Repre)
ՖԻՖԱ–ի վարկանիշ – 32-րդ
Տիտղոսներ՝ –
Ամենաշատ խաղեր անցկացրած/գործող – Միրոսլավ Կարհան (107)/ Մարեկ Համշիկ 83
Լավագույն ռմբարկու/գործող – Ռոբերտ Վիտեկ (23)/ Ռոբերտ Վիտեկ (23)

tumblr_nugj4cF3xy1tlc6guo1_1280

Որակավորման փուլի արդյունք

2-րդ տեղ (C խումբ, 10 խաղ , 22 միավոր)

Յան Կոզակի թիմը որակավորման փուլը սկսեց անսպասելի փոթորիկով՝ հաղթելով 6 մեկնարկային խաղերում և չնկատելով նույնիսկ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի արգելքը: Այնուհետև սկսվեց 3 խաղից բաղկացած անհաջող շարք, որի արդյունքում սլովակները վտանգեցին իրենց ուղեգիրը: Ի վերջո, ամեն ինչ որոշվեց վերջին տուրում, երբ Իսպանիան հաղթեց Ուկրաինային, իսկ Սլովակիան ջախջախեց Լյուքսեմբուրգին և ապահովեց երկրորդ տեղով ուղղակի ելքը դեպի ԵՎՐՈ-2016:

Մասնակցություն ԵՎՐՈ–ներին

Մասնակցելու է առաջին անգամ

Նախորդ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Սլովակիայի հավաքականին ձեռնունայն թողեց հենց Հայաստանի հավաքականի, երբ ջախջախիչ հաղթանակներ տարավ երկու խաղերում էլ:

Արդյունքներ՝ –

ԵՎՐՈ պատմություն

Մրցաշար Խ Հ Ո Պ ԽԳ ԸԳ
Որակավորում 116 59 23 34 201 125
ԵՎՐՈ 8 3 3 2 12 10
Ընդամենը 124 62 26 36 213 135

slovakia_1ts1w1pf5cv3c11sf63xgv5ym3

Կազմ

Սլովակիայի հավաքականը ունի բավականին հավասարաչափ միջին մակարդակի կազմ և մի քանի աստղեր, ովքեր առաջատարներ են իրենց դիրքերում: Մասնավորապես, պաշտպանությունում հիմնասյուներից մեկը «Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելն է, իսկ հարձակման գիծը Մարեկ Համշիկի ուսերին է:

Նախնական ընդլայնված կազմ`

  • Դարպասապահներ՝
    Մատուս Կոզաչիկ, Յան Մուխա, Յան Նովոտա
  • Պաշտպաններ՝
    Պետեր Պեկարիկ, Միլան Սկրինիար, Մարտին Շկրտել, Նորբերտ Գյոմբեր, Յան Դուրիցա, Կորնել Սալատա, Տոմաշ Հյուբոչան, Դուշան Սվենտո, Լուկաս Տեսակ
  • Կիսապաշտպաններ՝
    Վիկտոր Պեչովսկի, Մատուս Բերո, Ռոբերտ Մակ, Էրիկ Սաբո, Յուրայ Կուչկա, Պատրիկ Հրոսովսկի, Յան Գրեգուս, Ստանիսլավ Սեստակ, Մարեկ Համշիկ, Օնդրե Դուդա, Միրոսլավ Ստոխ, Վլադիմիր Վայս
  • Հարձակվողներ՝
    Միխալ Դուրիս, Ադամ Նեմեց, Ադամ Զրելակ

Հավանական կազմ` Կոզաչիկ – Սվենտո, Հյուբոչան, Շկրտել, Պեկարիկ – Կուչկա, Պեչովսկի – Վայս, Համշիկ, Մակ – Նեմեց

Կորուստ՝ Ռոբերտ Վիտեկ

Գլխավոր մարզիչ – Յան Կոզակ:

Առաջատար՝ Մարեկ Համշիկ

Սլովակիայի հավաքականը Հայաստանի ընտրանու նման ունի ընդգծված առաջատար, և դա «Նապոլիի» կիսապաշտպան Մարեկ Համշիկն է: Այս ֆուտբոլիստը թելադրում է խաղը բոլոր այն թիմերում, որտեղ խաղում է, իսկ Սլովակիայի հավաքականի դեպքում նրա դերը ուղղակի անգնահատելի է: Նա ցանկացած պահի կարող է ոչնչից պահ ստեղծել իր խաղընկերների, կամ վերջիվերջո հենց իր համար:

Slovakia-Marek-Hamsik

Ինչի՞ կարող է հավակնել

3-րդ տեղ խմբում

Եթե հաշվի առնենք, որ B խմբում Անգլիայի հավաքականը համարվում է ֆավորիտ, ապա երկրորդ ու երրորդ տեղի համար պայքարելու են Ուելսը, Ռուսաստանը և Սլովակիան: Այս 3 հավաքականները առաջին հայացքից գտնվում են նույն դիրքում և հավասարազոր են, ուստի ամեն ինչ որոշվելու է ֆրանսիական խաղադաշտերում: Սլովակիայի համար սա երկրորդ մեծ մրցաշարն է գոյության ողջ ընթացքում՝ 2010թ. Աշխարհի առաջնությունից հետո: Այն ժամանակ նրանք ցույց տվեցին լիակատար միասնություն և նվիրվածություն, ինչը թույլ տվեց հետևում թողնել Իտալիային և հաղթահարել խմբային փուլը: Հենց այդ որակը կարող է սլովակներին հերթական անգամ օգնել՝ եթե չլինելու անմիջապես Անգլիայի հետևում, ապա գոնե գրավելու երրորդ տեղը, ինչը 60 տոկոս հնարավորություն է տալիս խաղալու փլեյ-օֆֆում:

Խաղացանկ

ՈՒԵԼՍ – ՍԼՈՎԱԿԻԱ
Հունիսի 11, շաբաթ, ժամը 20:00, «Մաթմուտ Ատլանտիկ», Բորդո

ՌՈՒՍԱՍՏԱՆ – ՍԼՈՎԱԿԻԱ
Հունիսի 15, չորեքշաբթի, ժամը 17:00, Պիեռ Մորուա, Լիլլ

ՍԼՈՎԱԿԻԱ- ԱՆԳԼԻԱ
Հունիսի 20, երկուշաբթի, ժամը 23:00, Ժոֆրուա Գիշար, Սենտ Էտյեն

Slovakia Bet-min

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ