ԵՎՐՈ-2016. Շվեյցարիայի հավաքական

A խումբ՝ ՖՐԱՆՍԻԱ, ԱԼԲԱՆԻԱ, ՌՈՒՄԻՆԻԱ, ՇՎԵՅՑԱՐԻԱ

Մականուն՝ «Շվեյցեր Նատի»
ՖԻՖԱի վարկանիշ – 14-րդ
Տիտղոսներ՝ –
Ամենաշատ խաղեր անցկացրած/գործող – Հեյնց Հերման (118)/ Գյոքան Ինլեր (89)
Լավագույն ռմբարկուործող – Ալեքսանդր Ֆրեյ (42) / Շերդան Շաքիրի (17)

Switzerland-Euro-Cup-2016-Squad

Որակավորման փուլի արդյունք

2-րդ տեղ (Е խումբ, 10 խաղ, 21 միավոր)

Որակավորման Е խմբում ֆավորիտները Անգլիայի և Շվեյցարիայի հավաքականներն էին, սակայն անգլիացիները հենց առաջին խաղում հասկացրեցին, որ առաջին տեղը իրենցն է: Շվեյցարիայի հավաքականը մեկնարկային պարտությունից հետո ուշքի չեկավ նաև հաջորդող Սլովենիայի դեմ խաղում ու երկու խաղից հետո դեռ միավոր չէր վաստակել: Այդ պահից սկսած` Վլադիմիր Պետկովիչի սաները թափ տվեցին իրենց ու հաղթեցին հաջորդող բոլոր խաղերում` բացի Անգլիայի դեմ պատասխան հանդիպման: Երկրորդ տեղով ԵՎՐՈ-2016-ի ուղեգիրը տրվեց առանց լրացուցիչ ինտրիգների ու անհանգստությունների:

Մասնակցություն ԵՎՐՈներին

3 անգամ /1996, 2004, 2008/

Շվեյցարիան Եվրոպայի առաջնություններին մասնակցել է 3 անգամ, բայց բոլոր երեք դեպքերում էլ եզրափակել է իր խումբը: Միայն 2008թ., երբ Շվեյցարիան հյուրընկալում էր առաջնությունը Ավստրիայի հետ, թիմը իր առաջին հաղթանակը տարավ մրցաշարում` ոչինչ չորոշող խաղում 2-0 հաշվով պարտության մատնելով Պորտուգալիային:

Արդյունքներ՝ Խմբային փուլ

ԵՎՐՈ պատմություն

Մրցաշար Խ Հ Ո Պ ԽԳ ԸԳ
Որակավորում 92 39 22 31 153 116
Եվրո 9 1 2 6 5 13
Ընդամենը 101 40 24 37 158 129

swiss vs england 1

Կազմ

Շվեյցարիայի հավաքականի կազմը ամենաուժեղներից մեկն է այն թիմերի շարքում, որոնք գերաստղեր չունեն: Այստեղ հանդես են գալիս բարձր մակարդակի մի շարք ֆուտբոլիստներ, որոնց լրացնում են շվեյցարական կամ գերմանական ավելի համեստ ակումբների երիտասարդներ: Կազմի առումով թիմի ամենաուժեղ կողմերը դարպասապահի ու եզրային պաշտպանների գծերն են: Բունդեսլիգայի լավագույն դարպասապահներից 3-ը հավակնում են Շվեյցարիայի ընտրանու առաջին համարը լինելուն: Պաշտպանության երկու եզրերը փակում են «Յուվենտուսի» փորձառու պաշտպան Ստեֆան Լիխշտայները և «Վոլֆսբուրգի» երիտասարդ, բայց շատ պահանջված պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը: Որոշակիորեն զիջում են թիմի կիսապաշտպանական և հարձակման գծերը, սակայն կազմը հիմնականում հավասարակշռված է և լավ կազմակերպման շնորհիվ հնարավոր է դառնում լուրջ արդյունքների հասնել:

Նախնական ընդլայնված կազմ`

  • Դարպասապահներ
    Ռոման Բյուրկի, Մարվին Հիտց, Իվոն Մվոգո, Յան Սոմեր
  • Պաշտպաններ
    Յոհան Ջուրու, Նիկո Էլվեդի, Միխաել Լանգ, Ստեֆան Լիխշտայներ, Ֆրանսուա Մուբանջե, Ռիկարդո Ռոդրիգես, Ֆաբիան Շար, Ֆիլիպ Սենդերոս, Սթիվ ֆոն Բերգեն, Սիլվեն Վիդմեր
  • Կիսապաշտպաններ
    Վալոն Բեհրամի, Բլերիմ Ջեմաիլի, Բրիլ Էմբոլո, Ժելսոն Ֆերնանդես, Ֆաբիան Ֆրեի, Ռենատո Ստեֆեն, Գրանիտ Ջակա, Դենիս Զակարիա, Լուկա Զուֆի
  • Հարձակվողներ
    Էրեն Դերդիյոկ, Ադմիր Մեհմեդի, Հարիս Սեֆերովիչ, Շերդան Շաքիրի, Շանի Տարաշայ

Հավանական կազմՍոմեր – Լիխշտայներ, Շար, Ջուրու, Ռոդրիգես – Ջեմաիլի, Ջակա, Բեհրամի – Շաքիրի, Էմբոլո, Սեֆերովիչ

Կորուստներ` Յոսիպ Դրմիչ, Գյոքան Ինլեր, Տիմ Կլոզե

Գլխավոր մարզիչ – Վլադիմիր Պետկովիչ

52-ամյա Վլադիմիր Պետկովիչի մարզչական կարիերայում Շվեյցարիայի հավաքականից առաջ ամենամեծ ձեռքբերումը եղել է իտալական «Լացիոյում» աշխատանքը, որից նա ի վերջո հեռացվեց: Պետկովիչը առանձնանում է ծայրաստիճան խստությամբ ու կարգապահության բարձր պահանջներով: Սա առաջին մեծ փորձությունն է նրա մարզչական կյանքում:

Առաջատար՝ Գրանիտ Ջակա

2015/16թ. Բունդեսլիգայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների շարքում Հենրիխ Մխիթարյանի կողքին սովորաբար հիշում են հենց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Գրանիտ Ջակային: Վերջինս հիանալի մարզավիճակում է և հայտնվել է մի շարք առաջատար եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում: Ջական դառնալու է թիմի շարժիչը ու խաղի հիմնական կազմակերպիչը:

Ինչի կարող է հավակնել

Քառորդ եզրափակիչ

Նախորդ Աշխարհի առաջնությունում Շվեյցարիայի հավաքականը հաղթահարեց խմբային փուլը և 1/8 եզրափակիչում կռիվ տվեց ապագա փոխչեմպիոն Արգենտինայի թիմի հետ` զիջելով միայն լրացուցիչ ժամանակում: Սա լուրջ փորձ եղավ այն ժամանակվա երիտասարդ թիմի համար: Դժվար է ասել` արդյոք շվեյցարացիները կարող են քայլ կատարել դեպի առաջ, սակայն ՖԻՖԱ-ի աղյուսակում նրանք 8-րդն են եվրոպական թիմերի շարքում, ու այդ կարգավիճակը պահել գոնե պետք է կարողանան:

Խաղացանկ

ԱԼԲԱՆԻԱ – ՇՎԵՅՑԱՐԻԱ
Հունիսի 11, շաբաթ, ժամը 17:00, Ֆելիքս Բոլար, Լանս

ՌՈՒՄԻՆԻԱ – ՇՎԵՅՑԱՐԻԱ
Հունիսի 15, չորեքշաբթի, ժամը 20:00, Պարկ դե Պրենս, Փարիզ

ՇՎԵՅՑԱՐԻԱ – ՖՐԱՆՍԻԱ
Հունիսի 19, կիրակի, ժամը 23:00, Պիեռ Մորուա, Լիլլ

switzerland-min

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ