ԵՎՐՈ-2016. LIVE ԲԼՈԳ. Հունիսի 12

«Վիվառո Նյուզը» ողջունում է Ձեզ իր LIVE ԲԼՈԳ-ում, որը օգնելու է հետևել ԵՎՐՈ-2016-ի ընթացքին՝ ներկայացնելով ամենահետաքրքիրը առաջիկա մեկ ամսվա ամենակարևոր ֆուտբոլային իրադարձության մասին: Այստեղ կգտնեք կարճ ու թարմ նորություններ, լուսանկարներ, տեսանյութեր, գրառումներ հայտնի մարդկանց սոցիալական ցանցերում, ծաղրանկարներ, հումորներ ու շատ այլ նյութեր: Հետևեք ԵՎՐՈ-2016-ին մեզ հետ՝ առավոտից մինչև գիշեր, հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը:


01:00. Գերմանիա – Ուկրաինա խաղի տեսությունը


00:57. Շվայնշտայգերը միայնակ չի ուրախանում խփած գոլից հետո
6


00:55. Թոնի Կրոսը՝ Գերմանիա – Ուկրաինա խաղի լավագույն ֆուտբոլիստ
5


00:50. Գերմանիա – Ուկրաինա խաղն ավարտվեց. Գերմանիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով
4


00:48. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ. 2:0. Շվայնշտայգերը վերջ է դնում պայքարին


00:43. Թիմերի վիճակագրությունը. քանի փոխանցում են կատարել և ինչքան են վազել խաղադաշտում


00:27. Ինչով է զբաղված Յոահիմ Լյովը


00:25. Ինչպես Բոատենգը հեռացրեց գնդակը
1

2


00:19. Մյուլերն էլ այսպիսի վիճակագրություն ունի Եվրոպայի առաջնություններում


00:17. Գերմանիայի հավաքականի երկրպագուհիները


00:15. Մեսութ Օզիլ՝ 94 տոկոս ճշգրիտ փոխանցումներ


00:01. Գերմանիա – Ուկրաինա հանդիպման երկրորդ խաղակեսը մեկնարկեց


23:59. Առաջին խաղակեսում Գերմանիայի հավաքականը տիրում էր նախաձեռնությանը. գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը՝ 62:38


23:58. Առաջին կեսի ամենաուշագրավ պահերը


23:46. Առաջին խաղակեսն ավարտվեց. Գերմանիայի հավաքականը հաղթում է նվազագույն հաշվով


23:42. Եվ իհարկե այն մասին, թե ինչպես է խաղում Նոյերը


23:41. Թե ինչպես Բոատենգը փրկեց Գերմանիայի հավաքականին


23:38. Դարպասի գրավում, բայց խաղից դուրս վիճակից. Ուկրաինայի հավաքականը մի քանի րոպեում երկու հիանալի պահ ստեղծեց, մի դեպքում գերմանացիներին փրկեց Բոատենգը, մյուս դեպքում խաղից դուրս վիճակ էր


23:29. Կարծես թե այս խաղը գոլառատ է լինելու. երկրորդ գոլը հասունանում է


23:28. Գերմանացիներն սկսում են կատակել. նրանք շնորհակալություն են հայտնում Եվրո 2016-ի կազմակերպիչներին Մերտեզակերի մարզաշապիկը խաղադաշտ դուրս բերելու համար


23:25. Ահա թե որտեղ էր Նոյերը գոլի ժամանակ
17


23:24. Գերմանիայի հավաքականն իսկապես ճնշող առավելություն ունի


23:23. Շկոդրան Մուստաֆիի գոլը


23:21. Քանի՞ գոլ կտեսնենք այս խաղում
16


23:18. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ. 1:0. Մուստաֆին առաջ է մղում գերմանացիներին


23:05. Ուկրա՞ինա, թե՞ Գերմանիա


23:04. Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո կոստյում հագնելու անհրաժեշտություն էլ չկա՞


23:03. Գիտեի՞ք, որ Գերմանիայի հավաքականն իր վերջին 7 խաղերից 4-ում պարտություն է կրել


23:01. Հյումելսը վնասվածք ունի, հետևաբար, օրինակ, սելֆիով կարող է օգնել գերմանացիներին


23:00. Գերմանիա – Ուկրաինա խաղը մեկնարկեց


22:59. Ֆուտբոլիստներն զբաղեցրին իրենց դիրքերը


22:58. Հանդիպման մեկնարկի համար ամեն ինչ պատրաստ է. մնում է՝ միայն մրցավարի սուլիչի ձայնը հնչի


22:55. Այժմ հնչում են թիմերի հիմները. քիչ անց խաղը կմեկնարկի
14


22:53. Գերմանիայի հավաքականն Ուկրաինայի ընտրանու հետ անցկացրել է 5 հանդիպում՝ 2 հաղթանակ, 3 ոչ-ոքի


22:50. Եվրո 2016-ի նախորդ 5 հաղթանակներն ավարտվել են նվազագույն տարբերությամբ. նույն արդյունքը կլինի նաև ա՞յս խաղում
12


22:49. Այսօր Արտյոմ Ֆեդեցկին իր 50-րդ խաղը կանցկացնի հավաքականի կազմում


22:37. Վիտալի Կլիչկոն հաջողություն է մաղթել Ուկրաինայի հավաքականին


22:35. Նա ուղղակի երկրպագում է ուկրաինացիներին. իսկ խաղից հետո կժպտա՞


22:30. Ուկրաինայի հավաքականի հաջողությունների բանալի՞ն… Սերգեյ Սիդորչուկն իր 13-րդ խաղը կանցկացնի ուկրաինացիների կազմում: Այս ընթացքում հավաքականը պարտություն չի կրել ոչ մի անգամ, իսկ հաղթել՝ 10 անգամ


22:23. Անատոլի Տիմոշչուկն ու Մանուել Նոյերը փոքրիկ զրույց անցկացրին… Հին ծանոթություն. չէ՞ որ Տիմոշչուկը հանդես էր գալիս «Բավարիայում» 2009-2013թթ.
8


22:22. Գերմանիայի հավաքականի մեկնարկային կազմից միայն Յոնաս Հեկտորը 2014 թվականին չի դարձել Աշխարհի առաջնության հաղթող


22:20. Գերմանիայի հավաքականի երկրպագուներն այս պահին երգում են այն մասին, որ «իրենք լավագույնն են աշխարհում»
6


22:18. Թիմերի մեկնարկային կազմերը
5


22:12. Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներն «ստուգեցին» խոտածածկը
4


22:10. Եվրատեսիլ 2016-ի հաղթող Ջեմալան ևս ժամանել է Լիլ՝ աջակցելու Ուկրաինայի հավաքականին
3


22:09. Օզիլը պատրաստ է մարտի
2


22:06. Ուկրաինայի հավաքականի հանդերձարանը մինչև ֆուտբոլիստների ժամանումը… Ափսոս, ժամանումից հետո լուսանկար չունենք
1


22:04. Գերմանիա – Ուկրաինա. Մեկնարկային կազմեր


21:56. Կրիխովյակը՝ Լեհաստան – Հյուսիսային Իռլանդիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ


21:52. Լեհաստան – Հյուսիսային Իռլանդիա խաղի տեսությունը


21:49. Վերջ, Լեհաստանի հավաքականը հաղթում է նվազագույն հաշվով


21:41. Եվրո 2016-ի մինչև այժմ տեղի ունեցած խաղերի բոլոր գոլերի 73 տոկոսը գրանցվել է երկրորդ կեսում


21:31. Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի անմխիթար վիճակագրությունը


21:20. Միլիկն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով Լեհաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ է դառնում Եվրոյում


21:16. Բլաշիկովսկին մասնակցել է Լեհաստանի հավաքականի չորս գոլերից երեքին


21:14. Միլիկն այսպես գրավեց դարպասը
42


21:12. Ահա և Միլիկի գոլը


21:09. Սպասված գոլն այսպես է ուրախացնում
41


21:06. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ. 1:0. Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստ Միլիկը բացում է հաշիվը(փոխանցման հեղինակ՝ Բլաշիկովսկի)
40


21:06. Կարճ՝ առաջին խաղակեսի մասին


21:05. Կրիխովյակի տպավորիչ վիճակագրությունն առաջին խաղակեսում


21:02. Լուսանկար՝ առաջին խաղակեսի մասին
39


21:00. Լեհաստան – Հյուսիսային Իռլանդիա խաղի երկրորդ խաղակեսը մեկնարկեց


21:00. Առաջին խաղակեսի վիճակագրությունը


20:59. Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը դեռևս դարպասին հարված չի կատարել. սա փաստ է


20:57. Լեհաստանի հավաքականը մեծ հաշվով այսպիսի դասավորությամբ է խաղում՝ մրցակցին ստիպելով ռիսկի դիմել


20:46. Լեհաստան – Հյուսիսային Իռլանդիա. Առաջին խաղակեսն ավարտվեց՝ 0:0

37


18.35. Իսկ նկատե՞լ էիք, թե ինչպես էր Խորվաթիայի հավաքականի երկրպագուն խաղադաշտում իր սիրելի թիմի հետ տոնում Մոդրիչի գոլը


18:26. Սրնայի հարվածը դիպուկ չստացվեց. խորվաթները գերիշխում են


18:17. Սրնայի տուգանային հարվածը


18:06. Հերթական հարձակումը. խաղից առաջ ՊՍԺ-ի երկրպագուները հարձակվել են Թուրքիայի հավաքականի երկրպագուների վրա, ոտների տակ առել Թուրքիայի դրոշը


18:05. Լուկա Մոդրիչն առաջին խաղակեսում՝ թվերով


18:02. Մեկնարկեց Թուրքիա – Խորվաթիա հանդիպման 2-րդ խաղակեսը. հաշիվն է 0:1


17:52. Այն ոտնաթաթը, որ գրավեց Թուրքիայի հավաքականի դարպասը
28


17:50. Մոդրիչի հիասքանչ գոլը


17:48. Թուրքիա – Խորվաթիա հանդիպման առաջին կեսն ավարտված է՝ 0:1. Լուկա Մոդրիչի ֆանտաստիկ գոլն առաջ է մղել խորվաթներին
26


17:43. Մոդրիչն այս պահին լավագույնն է խաղադաշտում


17:41. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ. 0:1. Լուկա Մոդրիչը ֆանտաստիկ կրակոցով բացում է հանդիպման հաշիվը


17:38. Լուկա Մոդրիչին վերահսկում են խաղի սկզբից


17:33. Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստ Չորլուկան գլուխը վիրակապված կշարունակի խաղը. Թոսունը դեղին քարտ է ստանում


17:16. Հանդիպման մեկնարկում Խորվաթիայի հավաքականը տիրել է նախաձեռնությանը, սակայն 18 րոպե է՝ գոլ չկա: Քի՞չ գոլեր ենք տեսնելու այս խաղում…


17:01. Դե ինչ, մեկնարկեց Թուրքիա – Խորվաթիա հանդիպումը. շարունակեք հետևել իրադարձությունների զարգացմանը մեզ հետ
25


16:56. Իսկ դուք գիտեի՞ք, որ Թուրքիայի ու Խորվաթիայի հավաքականները Եվրոպայի առաջնություններում նորամուտը նշել են 1996 թվականին: Վիճակահանության արդյունքներով երկու հավաքականներն էլ ընդգրկվել են նույն խմբում: Նրանց միջև խաղն ավարտվել է Խորվաթիայի հավաքականի՝ նվազագույն հաշվով հաղթանակով: Այդ ժամանակ Թուրքիայի ընտրանին, ինչպես հիմա, գլխավորում էր Թերիմը:
24


16:52. Փարիզում նորից անձրև է տեղում, սակայն երկրպագուներին դա բացարձակապես չի խանգարում
23


16:40. Երկրպագուները շատ էին ցանկանում, որ Վարդին խաղադաշտ դուրս գա


16:35. Ուելսի հավաքականի երկրպագուների ուրախությունը Բեյլի գոլից հետո


16:29. Թիմերի մեկնարկային կազմերը
21


16:22. Խորվաթիայի հավաքականի երկրպագուներն անհամբերությամբ սպասում են մեկնարկին
20


16:20. Ռակիտիչն ու խաղընկերներն «ստուգում» են «Պարկ դե Պրենսի» խոտածածկը
19


16:02. Թուրքիա – Խորվաթիա. Մեկնարկային կազմեր
turkey-vs-croatia


15:15. Լեհաստանի ու Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների երկրպագուները գիշերը ջարդում են միմյանց, առավոտյան՝ գարեջուր խմում ու երգում միասին… Ա՜յ սա՛ է Եվրոն


15:11. Անգլիայի հավաքականը երկրպագուների պահվածքի պատճառով չի պատժվի. ՈւԵՖԱ-ն գտնում է, որ մեղավոր են ռուսները


15:06. Անգլիայի հավաքականի երկրպագուն կցամասով(ավելի կիրառելի տարբերակ՝ արմատուրա) գլխին հարված ստանալուց հետո կոմայի մեջ է: Դժվար է ասել՝ կհաջողվի՞ փրկել նրա կյանքը, թե՞ ոչ…
16


15:03. Բախումներ են տեղի ունեցել նաև Լեհաստանի ու Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների երկրպագուների միջև. հետաքրքիր է՝ այս տղաներն ի՞նչը չէին կարողանում կիսել…


14:52. ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Ռուսաստանի ընտրանու երկրպագուների՝ Անգլիայի հավաքականի հետ խաղից հետո ցուցաբերած վարքագծի հիման վրա
15


14.49. The Guardian-ի անդրադարձը Եվրո 2016-ի երրորդ խաղային օրվան


14:38. Ինչպիսի տեսք կունենար Եվրո 2016-ի խորհրդանշական հավաքականը, եթե այն կազմվեր ֆեյսբուքյան լայքերի հիման վրա
13


14:32. Մեծ Բրիտանիայի «Burton Tesco» սուպերմարկետն այսպես է աջակցում Անգլիայի հավաքականին
12


14:24. Կասիլյասը նույնպես կհեռանա, երբ Բուֆոնն ավարտի մարզական կարիերան
10


14:05. Իսկ ահա Ժոզե Մոուրինյոն որդու հետ էր դիտում Անգլիայի հավաքականի խաղը… պորտուգալացիների խա՞ղն էլ այսպես կդիտի…
9


14:02. «Гениальный сэйв Акинфеева». Կարելի է համաձայնել ռուսների հետ. սա Ակինֆեևի մարզական կարիերայի լավագույն գործողություններից է, եթե ոչ լավագույնը…


13:55. Պատրա՞ստ եք այսօրվա խաղերին. 17:00-ին՝ Թուրքիա – Խորվաթիա, 20:00-ին՝ Լեհաստան – Հյուսիսային Իռլանդիա, 23:00-ին՝ Գերմանիա – Ուկրաինա: ԿԱՏԱՐԵԼ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ
8


13:43. Վիճակագրական տվյալներ Անգլիա – Ռուսաստան խաղից
7


13:39. Վիճակագրական տվյալներ Ուելս – Սլովակիա խաղից
6


13:35. Վիճակագրական տվյալներ Ալբանիա – Շվեյցարիա խաղից
5


13:27. Ողջույն բոլորին: «Վիվառո Նյուզը» շարունակում է ներկայացնել Եվրո 2016-ի մասին ամենահետաքրքիր ու ամենակարևոր իրադարձությունները Live Բլոգում: Բոլոր զարգացումների մասին ինֆորմացիա կարող եք ստանալ այս հասցեում: Դե ինչ, օրն սկսենք Բելգիայի հավաքականի ու նրա երկրպագուների համար ցավալի լուրով. կիսապաշտպան Էդեն Ազարը վնասվածք է ստացել ու կարող է բաց թողնել Իտալիայի հավաքականի դեն խաղը: Մանրամասն՝ այստեղ
4

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ