ԵՎՐՈ-2016. LIVE ԲԼՈԳ. Հունիսի 10

«Վիվառո Նյուզը» ողջունում է Ձեզ իր LIVE ԲԼՈԳ-ում, որը օգնելու է հետևել ԵՎՐՈ-2016-ի ընթացքին՝ ներկայացնելով ամենահետաքրքիրը առաջիկա մեկ ամսվա ամենակարևոր ֆուտբոլային իրադարձության մասին: Այստեղ կգտնեք կարճ ու թարմ նորություններ, լուսանկարներ, տեսանյութեր, գրառումներ հայտնի մարդկանց սոցիալական ցանցերում, ծաղրանկարներ, հումորներ ու շատ այլ նյութեր: Հետևեք ԵՎՐՈ-2016-ին մեզ հետ՝ առավոտից մինչև գիշեր, հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը:


01:35. 16 տարի առաջ Բելգիայի հավաքականից հետո Ֆրանսիայի ընտրանին առաջինն է, որին հաջողվում է հյուրընկալող երկրի կարգավիճակում հաղթել Եվրոպայի առաջնության առաջին խաղում
26


01:28. Այ սա արդեն հետաքրքիր է. փաստորեն հանրահայտ երգչուհի Ադելը ևս հետաքրքրվում է ֆուտբոլով: Երգչուհին համերգային ծրագիր է անցկացնում Ֆրանսիայում, որի ժամանակ ընդմիջել է ու մեծ էկրանից հետևել Ֆրանսիա-Ռումինիա հանդիպման իրադարձությունների զարգացմանը:


01:14. Դմիտրի Պայեն՝ Ֆրանսիա – Ռումինիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

29


01:10. Կոմանը Ֆրանսիայի ազգային հավաքականի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որ մասնակցում է մեծ մրցաշարերի


01:03. Ֆանտաստիկ Պայեի ֆանտաստիկ խաղը տվեց իր պտուղները
26

27

28


00:57. Դիտեք խաղի բոլոր գոլերն ու վտանգավոր պահերը


00:55. Դմիտրի Պայեի հիասքանչ գոլը



00:48. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ. 2:1. Պայեն առաջ է մղում ֆրանսիացիներին խաղավերջում
24


00:41. Երկրպագուների արձագանքն Օլիվյե Ժիրուի գոլին


00:35. Թվերի հետ չես վիճի. Եվրոների վերջին 17 դիմակայություններում Ֆրանսիայի հավաքականը միայն երկու խաղում գնդակ չի ընդունել սեփական դարպասը


00:31. Ժիրուի ու Ստանկուի գոլերը


00:28. Պետք է նշել, որ ռումինացիները բավականին հստակ են գործում պաշտպանությունում: Ֆրանսիայի հավաքականի խիստ գերակայությունը, որ կանխատեսվում էր խաղից առաջ, մեղմ ասած, ակնբախ չէ
23


00:24. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ. 1:1. Ստանկուն դիպուկ է իրացնում 11-մետրանոցները. հաշիվը հավասար է
22


00:23. Ֆրանսիայի հավաքականի դարպասին նշանակվում է 11-մետրանոց հարված
21


00:18. Ֆրանսիացիները տոնում են հաջողությունը
20


00:16. ԳՈՈՈՈՈՈՈԼ. 1:0. Օլիվյե Ժիրուն հաղթում է օդային պայքարում՝ գնդակն ուղարկելով ռումինացիների դարպասը

17


00:04. Ֆրանսիա – Ռումինիա հանդիպման երկրորդ կեսը մեկնարկեց, հաշիվը՝ 0:0: Դե ինչ, հուսանք՝ երկրորդ խաղակեսում գոլեր կտեսնենք


23:56. Առաջին խաղակեսի վիճակագրությունը. ֆրանսիացիներն առավելություն ունեն, բայց չեն գերիշխում


23:49. Ֆրանսիա – Ռումինիա հանդիպման առաջին խաղակեսն ավարտված է՝ 0:0
16


23:41. Գրիզմանի՝ հաշիվը բացելու երկրորդ հնարավորությունը


23:40. Ժիրուն երկու փոխանցում է կատարել այս ժամանակահատվածում: Առաջինը՝ մեկնարկային սուլիչի ձայնից հետո, երկրորդը՝ 27-րդ րոպեին…


23:35. Իսկ ահա Բենզեման այսպես է հետևում խաղին…

Bonne chance /force

Фото опубликовано Karim Benzema (@karimbenzema)


23.20. Գրիզմանը հարվածում է դարպասաձողին. կկարողանա՞ն ֆրանսիացիները բացել հանդիպման հաշիվը…
14


23:16. Բարեկամնե՛ր, սա Եվրո 2016-ի առաջին սեյվն է… Եթե անկեղծ, ապա հազիվ թե Լյորիսը կարծեր, թե իրեն հաջողվելու է նման բան անել


23:12. Եվրո 2016-ին ընդառաջ «Վիվառո Նյուզի» թողարկումը… Աշխարհը ֆուտբոլ է շնչում…


23:08. Ֆրանսիայի հավաքականի խենթ ու խելառ երկրպագուն
13


23:04. Եվրո 2016-ի բացման արարողության ամենաուշագրավ լուսանկարներից

12

9

10

11


 

23:00 ՇՆՈՐՀԱՎՈՈՈՈՐ!

vivaro


22:35 Ի դեպ, Ռումինիայի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկը` Ռազվան Ռացը ավարտված մրցաշրջանում արժանացավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի բախտին: Նա ևս միացավ Ռայո Վալեկանոյին մրցաշրջանի կեսին, սակայն շատ քիչ խաղեր անցկացրեց մադրիդյան թիմի կազմում: Ավելի վաղ նա Հենրիխ Մխիթարյանի հետ խաղացել է Դոնեցկի Շախտյորում:

1512414833


 

22:33 Գարեթ Բեյլը թվիթերում շնորհավորում է Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Քոլմանին: Միթե հնարավոր է ավելի լավ նվեր մարզչի համար, քան հաղթանակը առաջիկա խաղում…


22:31 Ռումինիայի հավաքականի մարզիչ Անգել Յորդանեսկուն խաղից առաջ մոտենում ու գրկում է տրիբունաներում գտնվող իր աղջկան… հուզիչ մեկնարկ!

CknAxBVWEAIqRWY


22:25 Արսեն Վենգերը ևս մարզադաշտում է: Նա աշխատում է հեռուստաընկերություններից մեկում որպես փորձագետ:

100329880-arsenewenger-sport-xlarge_trans++JafVg-f2qIW-sMIurIs18K6swFc8JIQzIlXJ_OHRq2o


22:00 Ծանոթացեք մեկնարկային կազմերին:


21:42 Էվրայի ու Վիվառոյի կարծիքով այսօրվա խաղում ամենահավանական գոլ խփողը Օլիվիե Ժիրուն է: Նրա` գոլի հեղինակ դառնալու հավանականությունը գնահատվում է 2.00 գործակցով: Կատարեք խաղադրույք այստեղ:

football-soccer-france-v-scotland-international-friendly-1_5609905


21:35 Անգլիացի երկրպագուները շարունակել են անկարգությունները Մարսելում նաև այսօր: 2 երկրպագու է ձերբակալվել ոստիկանության կողմից:


21:29 L’Equipe-ը հաղորդում է, որ չնայած ՈՒԵՖԱ-ի պնդումներին, գոնե բացման խաղում տրիբունաներում ազատ տեղեր կլինեն, քանի որ մինչև հիմա էլ կարելի է մարզադաշտի մոտակայքից տոմսեր գնել 400 եվրոյով:


21:19 Այս ընթացքում Փարիզը պատրաստվում է մեծ տոնին: Քիչ առաջ մարզադաշտ է ժամանել մրցաշարի հիմնի հեղինակ, հայտնի DJ Դևիդ Գետան:


21:00 Մեծ ՍԿԱՆԴԱԼ Իսպանիայի հավաքականում: Դավիդ դե Խեան ներառված է սեքս-սկանդալում, ինչի պատճառով կարող է լքել հավաքականի կազմը: Մանրամասները շուտով կարդացեք մեր կայքում:

CkmLtnlXEAAZIgy


20:45 Ռունի. «Ռուսներին կպատասխանեմ խաղադաշտում»
2

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, խոսելով Ռուսաստանի հավաքականում շրջանառվող այն տեսակետի մասին, թե ինքն արդեն նախկին Ռունին չէ, ասել է. «Յուրաքանչյուրն իր տեսակետն ունի: Երկար տարիներ է՝ ֆուտբոլ եմ խաղում, ու ինձ մոտ դա բավականին լավ է ստացվում: Ես գիտեմ, որ իմ խաղաոճը տարիների ընթացքում փոխվել է: Ես կարծում եմ, որ փոխվել եմ, բայց դեպի դրականը: Ես ռուսներին խաղադաշտում կպատասխանեմ»:


17:48 #ԴԱԺԱՆ

Թեժ պայքարը Ֆրանսիայում սկսվել էր դեռ երեկ: Իհարկե, թատերաբեմում անգլիացի երկրպագուներն են…


17:30 Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները կատարում են իրենց հավաքականին նվիրված երգը: Վայելեք


16:41 Մասնակցեք մեր մրցույթին ու շահեք գումար: Այցելեք այստեղ:


16:10 Տեսեք, թե ինչ ախորժակով է Ռոնալդուն պատրաստվում խաղալ…

Cklnf2YW0AAlbfY


15:55 Ցանկանո՞ւմ եք լուսանկար Ձեր երկրպագած թիմի գույներով… Վիվառո Նյուզը ամեն երեկո հրավիրում է Ձեզ Մաշտոցի այգի՝ մասնակցելու անվճար ֆոտոսեսիային: Մանրամասներն այստեղ:


15:39 Թերթերից մեկը Հոլանդիայում լուսանկարել է նույն բակը՝ 2014թ. և հիմա:

download


14:59 Իսկ Դուք գիտեիք, որ Ֆրանսիան ու Ռումինիան ուղիղ 20 տարի առաջ հունիսի 10-ին հանդիպել են ԵՎՐՈ-1996-ի շրջանակներում: Իմացե՛ք ամեն ինչ խաղի մասին՝

france-vs-romania-vivaro


14:44 Ովքե՞ր են ամենահուսալի դարպասապահները ԵՎՐՈ-2016-ում:

Բուֆոնն ընդդեմ Կուրտուայի

CklQ_nTXEAAj5bS


14:20 Շարունակում ենք սանրվածքների շարքը ու ներկայացնում Պոլ Պոգբայի «գլուխ»-գործոցը.. կօգնի՞ նրան այսօր

2571


13:47 Սպասման րոպեները թեթևացնելու համար առաջարկում ենք տեսնել Մարադոնայի հերթական հրաշքը…


13:29 Ալվարո Մորատայի նոր սանրվածքի հեղինակը Սերխիո Ռամոսն է: Հավանո՞ւմ եք


13:03 Հետաքրքիր փաստ Opta-ից:

Ֆրանսիան Ռումինիայի դեմ վերջին 10 խաղերում անպարտելի է /Հ5-Ո5/, սակայն վերջին 4-ը ոչ ոքի են ավարտվել: Վտանգ…


12:59 Եվրոպայի առաջնություններում հաղթած բոլոր մարզաշապիկները: Ո՞րն է լինելու հաջորդը:

CkkkiPkWUAAOVJJ


12:50 Հիշեցնենք, որ պարբերաբար կարող եք այցելել ԵՎՐՈ-2016-ին նվիրված մեր էջը, որտեղ կարող եք գտնել ամեն ինչ մրցաշարի մասին, ներառյալ բոլոր հավաքականների կազմերը և ֆուտբոլիստների վիճակագրությունը:


12:44 Կարծես թե Հյուսիսային Իռլանդիայի երկրպագուները ավելի պատրաստ են ԵՎՐՈ-ին, քան իրենց թիմը: 10000 երկրպագուներ միաժամանակ երգում են ԵՎՐՈ-ում թիմի օրհներգ հռչակած Will Grigg’s on fire երգը: Եթե չհիշեցիք երգը, խնդրեմ՝ բնօրինակն է:


12:34 ԵՎՐՈ-2016-ի պաշտոնական թվիթերը հիշեցնում է, որ հենց ֆրանսիացիներն են եղել վերջինը, ովքեր Ալեն Դելոնեի գավաթը նվաճել են սեփական հարկի տակ: Ակնարկը հասկանալի է…


12:26 ԵՎՐՈ-2016-ի բոլոր ավագները.


12:18 Ֆրանսիական Le Parisien-ը կանխատեսել բացման խաղի մեկնարկային կազմերը: Ծանոթացեք այստեղ, մեկնաբանություններում կարող եք առաջարկել նաև Ձեր տարբերակը:


12:14 Առաջարկում ենք ևս մեկ անգամ լսել ԵՎՐՈ-2016 պաշտոնական երգը, որպեսզի համապատասխան տրամադրությունը Ձեզ ևս վարակի:


12:00 ԵՎՐՈ-2016-ի մեկնարկին մնացել է մոտ 11 ժամ, իսկ Ֆրանսիայում դեռ շարունակվում են նախապատրաստվել ֆուտբոլային տոնին: Աննախադեպ անձրևի պատճառով Փարիզում Սենայի մակարդակը բարձրացել է վերջին 3 հարյուրամյակի համար ռեկորդային մակարդակի: Բացի դրանից, մայրաքաղաքում շարունակվում են նոր աշխատանքային օրենսգրքի դեմ բողոքի ակցիաները: Սակայն արդեն երեկոյան ֆուտբոլային տրամադրությունը ողողելու է ողջ քաղաքը և իշխելու մեկ ամիս շարունակ:

CkkyaCrXIAABQIW
Ֆրանսիայում նաև անվտանգության ապահովման հսկայածավալ միջոցառումներ են իրականացվում: Ավելի քան 100 000 ոստիկան և անվտանգության աշխատակից են աշխատելու ԵՎՐՈ-2016-ի ժամանակ, ներառյալ 13000 հատուկ գործակալներ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ