Եվրոպա Լիգա. ԵԶՐԱՓԱԿԻՉ. «Լիվերպուլ» – «Սեվիլիա»

  • Եվրոպա Լիգա. Եզրափակիչ
  • «Լիվերպուլ» – «Սեվիլիա»
  • «Ստ. Յակոբ Պարկ», Բազել
  • Մայիսի 18, 22:45
  • Գլխավոր մրցավար ՝ Յոնաս Էրիկսոն (Շվեդիա)

 ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

Ընդամենը մի քանի ժամից Բազելի «Ստ Յակոբ Պարկ» մարզադաշտում կմեկնարկի Եվրոպա լիգայի եզրափակչի «Լիվերպուլ» – «Սեվիլիա» հանդիպումը:

Մամլո ասուլիսի ժամանակ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ այսօր իր թիմը կանի առավելագույնս ՝ հաղթելու համար, սակայն գերմանացի մասնագետը նաև ավելացրել է, որ նույնը փորձելու է անել «Սեվիլիան»:

«Լիվերպուլը»

«Լիվերպուլը» 15 տարի հետո վերադառնում է Եվրոպա լիգայի եզրափակիչ (նախկին անվանումը ՈՒԵՖԱ-ի գավաթ): Վերջին անգամ անգլիական ակումբը այդ մրցաշարի եզրափակիչում խաղացել էր 2001թ. ,որտեղ ֆանտաստիկ և դրամատիկ խաղում կարողացել էր հաղթել «Ալավեսին»:

Արդեն տեղյակ եք, որ վերջին տարիներին «Լիվերպուլում» բավականին մեծ խնդիրներ կան: 2013/14 մրցաշրջանում «մերսիսայդցիները» մոտ էին Պրեմիեր լիգայի տիտղոսը նվաճելուն, սակայն վերջին պահին սայթաքեցին: Այդ մրցաշրջանից հետո թիմը հոգեբանորեն կոտրվեց, որի արդյունքում ակումբի ղեկավարությունը որոշեց հեռացնել գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին: 2015թ. հոկտեմբերի 8-ին Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գլխավորեց «Լիվերպուլը», որի շնորհիվ անգլիական ակումբը 9 տարի անց կարողացավ վերադառնալ եվրոգավաթների եզրափակիչ (վերջին անգամ ՉԼ-ի 2007թ. եզրափակիչ Միլան 2-1 Լիվերպուլ):Jurgen

Անգլիական Պրեմիեր լիգայի 2015/16 մրցաշրջանում «Լիվերպուլը» զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, իսկ Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում զիջեց «Մանչեսթեր Սիթիին»: Եվրոպա լիգան «կարմիրների» վերջին հնարավորությունն է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար:

Ահա այսպես է ավարտել «Լիվերպուլը» իր վերջին 5 հանդիպումները ՝

«Լիվերպուլի» վերջին 5 հանդիպումները
«Սուոնսի» 3-1 «Լիվերպուլ»
«Լիվերպուլ» 3-0 «Վիլառեալ»
«Լիվերպուլ» 2-0 «Ուոթֆորդ»
«Լիվերպուլ» 1-1 «Չելսի»
«Վեսթ Բրոմվիչ» 1-1 «Լիվերպուլ»

Եվրոպա Լիգայում անցած ուղղին ՝

Եվրոպա լիգայում «Լիվերպուլը» հայտնվել էր B խմբում, որտեղից անգլիացիները դուրս եկան փլեյ-օֆֆ առաջին հորիզոնականով: Խմբային փուլի ընթացքում «կարմիրները» պարտություն չկրեցին:

B Խումբ

Ակումբ Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ +/- Մ
«Լիվերպուլ» 6 2 4 0 6 4 2 10
«Սիոն» 6 2 3 1 5 5 0 9
«Ռուբին» 6 1 3 2 6 6 0 6
«Բորդո» 6 0 4 2 5 7 -2 4

1/16 եզրափակչում «Լիվերպուլին» բաժին հասավ «համեստ» «Աուգսբուրգը», ով մեծ փորձ չուներ  եվրոգավաթներում: Յուրգեն Կլոպի թիմը առանց որևէ դժվարության կարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ, որտեղ նրանց սպասում էր «փիլիսոփայություն» սիրող Լուի վան Գալի «Մանչեսթեր Յունայթեդը» : Առաջին խաղում «Լիվերպուլը» 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Յունայթեդի» նկատմամբ, իսկ ահա պատասխան խաղում Կոուտինյոյի  խփած գոլը օգնեց «Լիվերպուլին» դուրս գալ ¼ եզրափակիչ:

Մինչ վիճակահանությունը, շատերը ցանկանում էիր այս տարվա Եվրոպա լիգայի եզրափակիչում տեսնել Յուրգեն Կլոպի նախկին ակումբ «Բորուսիայի» և «Լիվերպուլի» դիմակայությունը: Սակայն երկու ակումբները միմյանց հանդիպեցին արդեն ¼ եզրափակիչում: Առաջին հանդիպումից առաջ դիմակայության ֆավորիտ էր համարվում գերմանական ակումբը: «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում առաջին խաղը ավարտվեց 1-1 հաշվով: Պատասխան խաղի ժամանակ հանդիպման մինչև 66-րդ րոպեն «Բորուսիան» հաղթում էր 3-1 հաշվով և անգլիացիներին հաջորդ փուլ դուրս գալու համար պետք էր առնվազն 3 գնդակ, սակայն տեղի ունեցավ, ինչ ցանկանում էր Յուրգեն Կլոպը, «Էնֆիլդը» և «Լիվերպուլի» բոլոր երկրպագուները: «Մերսիսայդցիներին» հաջողվեց նախ վերականգնել հանդիպման հաշիվը,իսկ խաղավարտից մի քանի րոպե առաջ «Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը կարողացավ գրավել «Բորուսիայի» դարպասը և իր թիմի համար կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել:

Lovren

Կիսաեզրափակիչում անգլիական ակումբի մրցակիցն էր «Վիլառեալը», ով բավականին հաջող մրցաշրջան ունեցավ (Լա լիգայում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և նվաճեց ՉԼ-ի որակավորման փուլի ուղեգիր ): Առաջին հանդիպումը կայացավ Իսպանիայում, որտեղ «Վիլառեալը» կարողացավ 1-0 հաշվով պարտության մատնել «Լիվերպուլին», սակայն մեկ շաբաթ անց անգլիացիները ջախջախեցին մրցակցին 3-0 հաշվով և 15 տարի հետո նորից վերադարձան Եվրոպա լիգայի եզրափակիչ:

«Սեվիլիա»

Այսօր «Սեվիլիան» պատրաստվում է դառնալ առաջին ակումբը, ով կհաղթի Եվրոպա լիգայի տիտղոսը 3-րդ տարին անընդմեջ:sevila

«Սեվիլիան» արդեն ապահովել է իր տեղը հաջորդ Եվրոպա լիգայի մրցաշարում: «Անդալուզցիները» Լա լիգայի 2015/16 մրցաշրջանում զբաղեցրեցին 7-րդ հորիզոնականը ՝ չկարողանալով հաղթել ոչ մի արտագնա խաղում:

«Սեվիլիայի» վերջին 5 հանդիպումները
«Շախտյոր» Դոնեցկ 2-2 «Սեվիլիա»
«Էսպանյոլ» 1-0 «Սեվիլիա»
«Սեվիլիա» 3-1 «Շախտյոր» Դոնեցկ
«Սեվիլիա» 1-4 «Գրանադա»
«Ատլետիկ» 3-1 «Սեվիլիա»

Եվրոպա լիգայում անցած ուղղին ՝

Ինչպես արդեն տեղյակեք Եվրոպա լիգայի հաղթողը հնարավորություն է ստանում հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոններ լիգայի խմբային փուլում: Այս շանսին էր արժանացել նաև «Սեվիլիան» ՝ Եվրոպա լիգայի ներկայիս գավաթակիրը: Իսպանացիները հայտնվել էին «մահվան խմբում», որտեղից նրանց միայն հաջողվեց ձեռք բերել Եվրոպա լիգայի ուղեգիր:

Չեմպիոնների լիգայի D խումբը ՝

D Խումբ

Ակումբ Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ +/- Մ
«Մանչեսթեր Սիթի» 6 4 0 2 12 8 4 12
«Յուվենտուս» 6 3 2 1 6 3 3 11
«Սեվիլիա» 6 2 0 4 8 11 -3 6
«Բորուսիա» 6 1 2 3 8 12 -4 5

 Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում «Սեվիլիան» հանդիպեց «Մոլդեին», ով փայլուն էր անցկացրել խմբային փուլը: Իսպանացիները այս դիմակայության ելքը որոշեցին հենց առաջին իսկ խաղում, երբ հաղթեցին մրցակցին 3-0 հաշվով:

1/8 եզրափակիչում Ունայի Էմերիի թիմին սպասում էր շվեյցարական «Բազելը», ով այս տարի ընդունում է Եվրոպա լիգայի եզրափակիչը: Առաջին հանդիպումը ավարտվեց 0-0 հաշվով, իսկ ահա պատասխան խաղում իսպանացիները նորից կարողացան հաղթել 3-0 հաշվով: ¼ եզրափակիչում «Սեվիլիային» բաժին հասավ մեկ այլ իսպանական ակումբ ՝ «Ատլետիկ» Բիլբաոն: Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում «Ատլետիկի» դեմ հանդիպումները «Սեվիլիայի» համար ամենաբարդը ստացվեցին: Առաջին խաղում «անդալուզցիները» կարողացան կամայական հաղթանակ տոնել 1-2 հաշվով, սակայն պատասխան խաղում նույն հաշվով զիջեցին մրցակցին: Հետխաղյա 11մ հարվածաշարում բախտը ժպտաց Եվրոպա լիգայի ներկայիս գավաթակիրներին:

Կիսաեզրափակիչում «Սեվիլիան» հանդիպեց «Շախտյորին»: Ուկրաինայում իսպանացիները կարողացավ 2-2 ավարտել առաջին հանդիպումը, իսկ ահա «Սանչես Պիսխուան» մարզադաշտում «Սեվիլիան» կարողացավ հաղթել  3-1 հաշվով և նվաճեց եզրափակչի ուղեգիր:

ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

  • «Լիվերպուլ». Մինյոլե – Քլայն, Լովրեն, Տուրե, Մորեն – Լալանա, Ջան, Միլներ – Ֆիրմինո, Սթարիջ,Կոուտինյո
  • «Սեվիլիա». Սորիա – Մարիանո, Ռամի, Կարիսու, Էսկուդերո – Կրիխովյակ, Ն՛Զոնզի – Կոկե, Բանեգա, Վիտոլո – Գամեյրո

 ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲԱՑ ԿԹՈՂՆԵՆ

  • «Լիվերպուլ». Խոսե Գոմես, Դանի Ինգս, Դիվոկ Օրիջի, Ջորդան Ռոսիստեր, Մամադու Սախո (որակազրկված)
  • «Սեվիլյա».  Խոսե Անտոնիո Ռեյես, Մայքլ Կրոն-Դելի, Տրեմուլինա

 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

  • «Սեվիլիայի» Եվրոպա լիգայի վերջին 16 խաղերից 13-ում միջինը եղել է 2,5 գոլ:
  • «Լիվերպուլը» չի պարտվել Եվրոպա լիգայի վերջին 14 խաղերից 13-ում
  • «Սեվիլիան» այսօր կարող է դառնալ առաջին թիմը, ով կհաղթի Եվրոպա լիգայի տիտղոսը 3-րդ անգամ անընդմեջ
  • Եվրոպա լիգայում հաղթելու դեպքում կարող է «Լիվերպուլը» կհավասարվի «Սեվիլիային», ով այս մրցաշարում հաղթել է 4 անգամ
  • «Անդալուզցիների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կարող է կրկնել Ջովանի Տրապատոնիի նվաճումը, ով գլխավոր մարզչի դերում 3 անգամ հաղթել է այս տիտղոսը
  • Յուրգեն Կլոպը իր իսկ առաջին մրցաշրջանում կարող է տիտղոս նվաճել «Լիվերպուլի» համար

 ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Լիվերպուլը» և «Սեվիլիան» հանդիպում են առաջին անգամ

ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐԸ (Եվրոպա լիգա)

Լիվերպուլ Գ 11մ
Ա. Լալանա 3 0
Ֆ. Կոուտինյո 2 0
Ջ. Միլներ 2 2
Դ. Օրիջի 2 0
Դ. Սթարիջ 2 1
Սեվիլիա Գ 11մ
Կ.Գամեյրո 7 1
Լյորենտե 2 0
Մարիանո 1 0
Իբորա 1 0
Կոլոդզիջակ 1 0

LiverSev

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ