Եվրոպա լիգա. «Բորուսիա» – «Լիվերպուլ»

  • Եվրոպա լիգա. ¼ եզրափակիչ
  • Դորտմունդի «Բորուսիա» – «Լիվերպուլ»
  • «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ, Դորտմունդ
  • Ապրիլի 7, ժամը 23:05

 

Խաղից առաջ

2015թ. ապրիլի 15-ին հայտնի դարձավ, որ Յուրգեն Կլոպը հեռանալու է Դորտմունդի «Բորուսիայից»: 2015թ. հոկտեմբերի 8-ին գերմանացի մասնագետը փոխարինում է Բրենդան Ռոջերսին «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում:

2016թ. ապրիլի 7-ին Յուրգեն Կլոպը նորից վերադառնում է Դորտմունդ, սակայն այս անգամ, որպես անգլիական ակումբի մարզիչ:Kloppo

Շատերը ցանկանում էին այս զույգին տեսնել Եվրոպա լիգայի եզրափակիչում, սակայն ստացվեց այնպես, որ նրանցից ընդամենը մեկը հնարավորություն կստանա եզրափակչի ուղեգրի համար շարունակել պայքարը:

Կլոպի հեռանալուց հետո թիմ ժամանեց Թոմաս Տուխելը, ով կարողացավ փոխել «իշամեղուների» խաղը 180 աստիճանով և դրա վառ ապացույցներից մեկն այն է, որ այժմ «Բորուսիան» զբաղեցնում է Բունդեսլիգայում 2-րդ հորիզոնականը  ՝ զիջելով «Բավարիային» ընդամենը 5 միավորով, նաև գերմանացիները դուրս են եկել Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ, իսկ այժմ նրանց սպասում է Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը» Եվրոպա լիգայի ¼ եզրափակիչում:

Նախ և առաջ անգլիական ակումբը պետք է զգույշ լինի «Բորուսիայի» հարձակվողական եռյակից ՝ Ռոյս – Օբամեյանգ – Մխիթարյան: Այս եռյակը ընթացիկ մրցաշրջանում արդեն ապացուցել է, թե որքան արդյունավետ է գործում: Օբամեյանգը ընթացիկ խաղաշրջանում անցկացրել է 41 հանդիպում խփել 36 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում: Հենրիխ Մխիթարյանը ներկայումս համարվում է եվրոպայի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը: Հայ ֆուտբոլիստը իր հաշվին գրանցել է 20 գոլ և 26 գոլային փոխանցում:bor

Գերմանական ակումբը նախորդ փուլում պայքարից դուրս թողեց մեկ այլ անգլիական ակումբի ՝ «Տոտենհեմին», ով ներկայումս ԱՊԼ-ում ավելի բարձր հորիզոնական է զբաղեցնում (2-րդ տեղ), քան «Լիվերպուլը»:

Կլոպի ժամանելուց հետո «Լիվերպուլի» երկրպագուները հույս ունեին, որ գերմանացի մարզիչը կփորձի փրկել ընթացիկ մրցաշրջանը և «մերսիսայդցիները» կպայքարեն ԱՊԼ-ում գոնե լավագույն քառյակում տեղ ունենալու համար, սակայն ստացվեց այնպես, որ անգամ Կլոպի կրեատիվությունը և ռոք-ն-ռոլը չօգնեցին «Լիվերպուլին» մոտենալ առաջատարներին և այժմ ակումբը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Չնայած, դեռ լավ շանսեր ունի Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու համար: Սակայն պետք է նաև նշել, որ «Լիվերպուլում»  լավ են հասկանում, որ հենց ներկայիս Եվրոպա լիգայում հաղթելու դեպքում նրանք կնվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր և այդ իսկ պատճառով փորձելու են ամեն ինչ անել «Բորուսիային» հաղթելու համար: Բացի այդ Կլոպը 7 տարի աշխատել է «Բորուսիայում» և ներկայիս ֆուտբոլիստներից մեծ մասի հետ: Սա նույնպես դիտվում է որպես առավելություն:klop

Հանդիպումը կստացվի դիտարժան և դինամիկ:

 

Հավանական մեկնարկային կազմեր

  • Դորտմունդի «Բորուսիա». Վայդենֆելեր – Շմելցեր, Հումելս, Սոկրատիս, Պիշչեկ – Վայգլ, Դուրմ, Կաստրո – Ռոյս, Մխիթարյան – Օբամեյանգ
  • «Լիվերպուլ». Մինյոլե – Մորենո, Սախո, Լովրեն, Քլայն – Հենդերսոն, Ցան, Միլներ, Լալանա – Ֆիրմինո, Կոուտինյո

 

Հանդիպումը բաց կթողնեն

  • Դորտմունդի «Բորուսիա». Չկան
  • «Լիվերպուլ». Ջո Ալեն, Խոսե Գոմես, Դանի Ինգս, Կեվին Սթյուարտ, Քեմերոն Բրանագան

 

Հետաքրքիր փաստեր

  • Եվրոպա լիգայում «Լիվերպուլի» վերջին 12 խաղերից 11-ում միջինը խփվել է 2,5 ավել գոլ
  • «Բորուսիան» Եվրոպա լիգայում վերջին 8 խաղերից 6-ում կարողացել է հաղթել և 1 խաղակեսում, և 2-րդ
  • «Բորուսիան» Եվրոպա լիգայում հաղթել է վերջին 4 հանդիպումները
  • «Լիվերպուլը» «Բորուսիայի» դեմ վերջին 3 խաղերում անառիկ է պահել սեփական դարպասը
  • «Լիվերպուլը» չի պարտվել է Եվրոպա լիգայի վերջին 10 խաղերում
  • Դորտմունդի «Բորուսիան» դեռ չի պարտվել 2016թ.

 

Միմյանց դեմ

  • 10.08.2014. «Լիվերպուլ» 4-0 «Բորուսիա»
  • 30.10.2001. «Լիվերպուլ» 2-0 «Բորուսիա»
  • 19.09.2001. «Բորուսիա» 0-0 «Լիվերպուլ»
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ