ԵԼ. Հայկական ակումբների վիճակագրությունը առկա և հնարավոր մրցակիցների հետ

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի մասնակից հայաստանյան 3 թիմերի մրցակիցներն էլ առաջին անգամ են զույգեր կազմում հայկական ակումբների հետ: Ամենաթույլ մրցակիցը բաժին հասավ «Փյունիկին», որը մրցելու է Ջիբրալթարի «Եվրոպայի» հետ: Այդ երկրի ներկայացուցչի հետ հայկական թիմերը մինչ օրս դեռ չեն մրցել:

«Շիրակի» մրցակից Գորիի «Դիլան» վրացական 7-րդ ակումբն է, որ մրցելու է Հայաստանի ներկայացուցչի հետ: Հետաքրքիր է, որ «Շիրակը» նախատեսել էր հունիսի 23-ին Գորիում ընկերական հանդիպում անցկացնել «Դիլայի» հետ: Այժմ, երբ թիմերը մրցակիցներ են դարձել Եվրոպա լիգայում, ստուգողական հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի չի ունենա:

Եվս մեկ հետաքրքիր փաստ. շիրակցիները եվրոգավաթների մրցաշարերում առաջին անգամ են մրցելու վրացական թիմի հետ: Առավել հաճախ՝ 3 անգամ հայ-վրացական ֆուտբոլային դիմակայությունում Հայաստանը ներկայացրել է «Բանանցը»:

«Օմոնիան» Կիպրոսի 4-րդ ակումբն է, որի հետ եվրոգավաթներում մրցելու է հայկական թիմը: «Բանանցին» 2-րդ անգամ է բաժին հասնում Կիպրոսի ներկայացուցիչը: 2010/11թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում «Բանանցը» 2 խաղերում էլ զիջել էր «Անորտոսիսին», որին ժամանակին «Արարատը» ջախջախել էր 9:0 հաշվով:

Հետաքրքիր է, որ Կիպրոսի թիմերի հետ անցկացրած 12 հանդիպումներում տոնած 4 հաղթանակներից 3-ն իր օգտին է գրանցել «Արարատը» դեռևս խորհրդային տարիներին: 2 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 6-ում հայկական թիմերը պարտվել են: Մեր թիմերի խփած 15 գոլերից 12-ը բաժին է հասնում «Արարատին»: Մրցակցի ֆուտբոլիստներն ընդհանուր առմամբ հաջողության են հասել 19 անգամ:

Ներկայացնում ենք Կիպրոսի թիմերի հետ եվրոգավաթներում հայկական ակումբների հանդիպումների համառոտ վիճակագրությունը:

1972/73թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկություն

                   1/32 եզրափակիչ

13.09.1972   ԷՊԱ Կիպրոս – «Արարատ»` 0:1 (0:0)
Վասիլիու (57, ինքնագոլ):

27.09.1972   «Արարատ» – ԷՊԱ՝ 1:0 (0:0)
Լևոն Իշտոյան (49):

1975/76թթ. Գավաթակիրների գավաթի խաղարկություն

                       1/16 եզրափակիչ

17.09.1975   «Արարատ»  – «Անորտոսիս» Կիպրոս` 9:0 (2:0)
Էդուարդ Մարգարով (4` 11մ, 14, 61, 70, 80), Խորեն Հովհաննիսյան (52, 83), Նազար Պետրոսյան (72), Սերգեյ Բոնդարենկո (86):

01.10.1975   «Անորտոսիս» – «Արարատ» ` 1:1 (0:0)
Ֆովես (65) – Սերգեյ Բոնդարենկո (63):

1996/97 թթ. Գավաթակիրների գավաթի խաղարկություն

08.08.1996   «Կոտայք» – ԱԵԿ Կիպրոս՝  1:0 (0:0)
Հենրիկ Բերբերյան (80):

22.08.1996    ԱԵԿ – «Կոտայք»` 5:0 (2:0)
Լարկու (29), Ալեքսանդրու (43), Կովաշևիչ (59՝ 11մ), Ստիլիանդես (79), Պավլոս (87):

1996/97թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկություն

Նախնական փուլ

17.07.1996   «Անորտոսիս» Կիպրոս – «Շիրակ»` 4:0 (0:0)
Ա. Միխայլովիչ (59, 80), Գոգիչ (65` 11մ, 72` 11մ):

24.07.1996   «Շիրակ» –«Անորտոսիս» Կիպրոս` 2:2 (1:1)
Արարատ Հարությունյան (16), Հարություն Վարդանյան (52) – Գոգիչ (18` 11մ), Ա. Միխայլովիչ (47):

2008/09թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկություն

Որակավորման 1-ին փուլ

15.07.2008   «Անորտոսիս» Կիպրոս – «Փյունիկ»` 1:0 (0:0)
Ֆրուսոս (71` 11մ):

23.07.2008   «Փյունիկ» – «Անորտոսիս»` 0:2 (0:1)
Ցիտայշվիլի (29), Ֆրուսոս (86):

2010/11թթ. Եվրոպա լիգայի խաղարկություն

Որակավորման 1-ին փուլ

01.07.2010   «Անորտոսիս» Կիպրոս – «Բանանց»` 3:0 (2:0)
Կացավակիս (24), Օկաս (31), Կաֆու (64):

08.07.2010   «Բանանց» – «Անորտոսիս»` 0:1(0:1)
Վենսան Լաբան (37):

ԱԻԿ - «Շիրակ»

ԱԻԿ – «Շիրակ»

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարելու դեպքում հայկական ակումբների հնարավոր մրցակիցներից միայն շվեդական ԱԻԿ-ն է նախկինում մրցել Հայաստանի ներկայացուցչի հետ: Դա նախորդ տարի էր, Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում, որում «Շիրակի» հետ մրցավեճում հետևյալ արդյունքներն են գրանցվել:

16.07.2015   ԱԻԿ Շվեդիա – «Շիրակ»՝  2:0 (1:0)
Գոյտոմ (29, 83` 11 մ): Բանգուրան չիրացրեց 11մ հարվածը:

23.07.2015   «Շիրակ»  – ԱԻԿ` 0:2 (0:2)
Գոյտոմ (14), Իշիզակի (25):

Բոսնիական թիմերից «Բանանցը» մրցել է «Շիրոկի Բրիեգի» հետ 2009/10թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում՝ պարտվելով 2 խաղերում էլ (0:2, 0:1): Իսկ Իսրայելի ներկայացուցիչներից «Բանանցն» ուժերն է չափել Թել Ավիվի «Հապոելի» հետ 2003/04թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում (1:1, 1:2):

«Շիրակը» 2-րդ փուլի հնարավոր մրցակիցներից ոչ Սլովակիայի, ոչ էլ Մալթայի ներկայացուցիչների հետ երբեք չի խաղացել: Նույնը վերաբերում է նաև «Փյունիկին» Շվեդիայի և Ուելսի ներկայացուցիչների հետ մրցելուն: Ընդ որում հայկական ակումբները դեռ երբեք Ուելսի թիմերի հետ չեն հանդիպել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ