Խոշոր հաշվով 2-րդ հաղթանակն ամերիկյան աշխարհամասում

Էլ Սալվադորի հավաքականի հետ մրցախաղով Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց իր կարճատև ուղևորությունը ԱՄՆ: Առաջին անգամ մեր հավաքականը մրցեց Էլ Սալվադորի ընտրանու հետ, որը Հայաստանի ընտրանու 58 մրցակիցների մեջ ամերիկյան աշխարհամասի 9-րդ երկրի ներկայացուցիչն էր:

Ի տարբերություն ամերիկյան աշխարհամաս կատարած նախորդ ուղևորությունների, այս անգամ մեր ֆուտբոլիստների ցուցադրած խաղն ու գրանցած արդյունքները գոհացուցիչ էին, ինչը հայ ֆուտբոլասերներին լավատեսորեն է տրամադրել:

ԱՄՆ կատարած առաջին այցը 1994թ. էր: Հայաստանի նորաստեղծ հավաքականն Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ իր պատմության մեջ հավաքականների մակարդակով ընդամենը 2-րդ խաղն անցկացրեց՝ 0:1 հաշվով զիջելով ԱՄՆ-ի ընտրանուն (առաջին խաղը կայացել էր 1992թ. հոկտեմբերին Երևանում, Մոլդովայի ընտրանու հետ և ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի):

Մեր հավաքականի 2-րդ այցն ամերիկյան աշխարհամաս տեղի ունեցավ 1996թ. հունիսին: Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ անցկացրած 3 հանդիպումներից միայն մեկում մեր ֆուտբոլիստներն առավելության հասան պարագվայցիների նկատմամբ՝ խոշոր հաշվով զիջելով Պերուի և Էկվադորի հավաքականներին:

Հաջորդ տարվա հունվարին կայացած այցը մեր հավաքականի համար շատ անհարմար էր ժամկետների առումով, քանի որ ֆուտբոլիստները դեռ նոր էին սկսել նախապատրաստությունը նոր մրցաշրջանին և բնականաբար, լավ մարզավիճակում չէին: Դրանով պետք է բացատրել կրած 2 պարտությունները, ընդ որում Չիլիի հավաքականի հետ խաղում Խորեն Հովհաննիսյանի սաները 7 անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը:

2000 և 2007թթ. Լոս Անջելեսում Գվատեմալայի և Պանամայի հավաքականների հետ մրցախաղերում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1: Իսկ 2012թ. Կիպրոսում մեր ընտրանին հաղթեց կանադացիներին:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է ամերիկյան աշխարհամասի երկրների հավաքականների հետ անցկացված հանդիպումների համառոտ վիճակագրությունը:

15.05.1994   ԱՄՆ – ՀԱՅԱՍՏԱՆ՝  1:0 (0:0)

Կլոպաս (64):

20.06.1996   ՊԵՐՈՒ – ՀԱՅԱՍՏԱՆ՝  4:0 (1:0)

Սեգարա (24), Ֆարան (56), Պալակյոս (58), Սոլանո (88՝ 11մ):

25.06.1996   ՊԱՐԱԳՎԱՅ – ՀԱՅԱՍՏԱՆ՝ 1:2 (1:1)

Էստեչե (45) – Վարազդատ Ավետիսյան (34), Տիգրան Եսայան (56):

30.06.1996   ԷԿՎԱԴՈՐ – ՀԱՅԱՍՏԱՆ՝  3:0 (1:0)

Ժիլսոն (23), Ֆեռնանդես (49), Գավիկա (75):

04.01.1997   ՉԻԼԻ – ՀԱՅԱՍՏԱՆ՝  7:0 (3:0)

Վերգարա (5,43), Կաստանետա (19),  Ռիվերոս (69, 73),  Կոռնեխո (80),  Գոնսալես (87):

06.01.1997    ՊԱՐԱԳՎԱՅ – ՀԱՅԱՍՏԱՆ՝  2:0 (1:0)

Ստրուվե (38), Գամարա (65):

09.01.2000   ԳՎԱՏԵՄԱԼԱՀԱՅԱՍՏԱՆ՝  1:1 (1:1)

Գարսիա (44) – Գագիկ Մանուկյան (19):

14.01.2007   ՊԱՆԱՄԱ – ՀԱՅԱՍՏԱՆ՝  1:1 (0:0)

Տեխադա (52) – Արա Հակոբյան (76՝ 11մ):

29.02.2012   ԿԱՆԱԴԱ – ՀԱՅԱՍՏԱՆ՝  1:3 (1:1)

Մաքկենա (5) – Մարկոս Պիզելի (22, 67), Արաս Օզբիլիս (90+1՝ 11մ):

28.05.2016    ԳՎԱՏԵՄԱԼԱ – ՀԱՅԱՍՏԱՆ՝  1:7 (1:2)

Կառլոս Ռուիզ (7) – Հենրիխ Մխիթարյան (39, 59, 70), Էդգար Մանուչարյան (45), Գեղամ Ղադիմյան(50), Արթուր Սարկիսով (72), Զավեն Բադոյան (84):

01.06.2016   ԷԼ ՍԱԼՎԱԴՈՐ – ՀԱՅԱՍՏԱՆ՝  0:4 (0:2)

Խավիեր Գարսիա (2, ինքնագոլ), Հովհաննես Համբարձումյան (8), Տիգրան Բարսեղյան (69), Գեղամ Ղադիմյան (76):

Ընդհանուր առմամբ ՀՀ հավաքականն ամերիկյան աշխարհամասի 9 երկրների ընտրանիների հետ 11 խաղ է անցկացրել, որից 4-ում հաղթել է, 2-ն ավարտել է ոչ-ոքի, կրել է 5 պարտություն: Մեր ֆուտբոլիստները խփել են 18 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 22-ը:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է ամերիկյան աշխարհամասի երկրների հավաքականների հետ հանդիպումներում ՀՀ հավաքականի գրանցած ցուցանիշները:

Երկրներ Խ Հ Ո Պ Գ Մ %
1.Գվատեմալա 2 1 1 0 8:2 4 66,6
2.Էլ Սալվադոր 1 1 0 0 4:0 3 100
3.Կանադա 1 1 0 0 3:1 3 100
4.Պարագվայ 2 1 0 1 2:3 3 50
5.Պանամա 1 0 1 0 1:1 1 33,3
6.ԱՄՆ 1 0 0 1 0:1 0 0
7.Էկվադոր 1 0 0 1 0:3 0 0
8.Պերու 1 0 0 1 0:4 0 0
9.Չիլի 1 0 0 1 0:7 0 0

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ