ՈՒԵԼՍ – ՍԼՈՎԱԿԻԱ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: B խումբ
  • Ուելս – Սլովակիա
  • «Մալմուտ Ատլանտիկ» մարզադաշտ, Բորդո
  • Հունիսի 11, ժամը 20:00

Խաղից առաջ

B խումբը բացում են երկու հավաքականներ, որոնք երկուսն է իրենց նորամուտն են նշում Եվրոպայի առաջնություններում: Ավելին, երկու թիմերն էլ շատ խոստումնալից են, ու հավակնում են դառնալ մրցաշարի հայտնությունները:

Ուելսի հավաքականը առաջ է տանելու Մադրիդի «Ռեալի» աստղ Գարեթ Բեյլը, ով խաղից առաջ նշել է, որ հիանալի մարզավիճակում է: Բեյլը որակավորման փուլում խփել է 7 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում` մասնակցելով թիմի 11 գոլերից 9-ին: Հարձակվողը խաղընկերների հետ ամեն ինչ անելու է, որպեսզի հաղթանակ նվիրի Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Քոլմանին, որը այսօր նշում է իր ծննդյան օրը:

Սլովակիայի հավաքականում Բեյլի ֆունկցիան կատարում է «Նապոլիի» հարձակվող Մարեկ Համշիկը: Ցավոք, առաջնությունից առաջ թիմը կորցրել է գլխավոր ռմբարկու Ռոբերտ Վիտեկին: Սակայն 2010թ. աշխարհի առաջնությունում հանդես գալու փորձը, ինչպես նաև լավ մարզավիճակը վերջին խաղերում, ներառյալ Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակը, հույս են ներշնչում սլովակ երկրպագուներին, որ այս խաղում նրանք կարող են հաղթող դուրս գալ:

Նախկինում թիմերը հանդիպել են 2008թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում, երբ երկու խաղում միասին 13 գնդակ խփեցին: Նախ սլովակները հաղթեցին Ուելսում 5-1 հաշվով, ապա զիջեցին մրցակցին տանը` 5-2 հաշվով: Այսօր նրանց դիմակայությունը հարստանալու է նոր արդյունքով:

&NCS_modified=20160324103822&MaxW=640&imageVersion=default&AR-150619674

Հավանական մեկնարկային կազմեր

Ուելս. Վարդ – Գանտեր, Թեյլոր, Չեսթեր, Ուիլիյամս, Դևիս – Էդվարդս, Ջ. Ուլիյամս, Քինգ, Ալեն, Ռեմսի, Բեյլ
Ամբողջական հայտացուցակը
Սլովակիա. Կոզաչիկ – Սվենտո, Դուրիցա, Շկրտել, Պեկարիկ – Համշիկ, Հրոշովսկի, Կուչկա – Վայս, Մակ, Դուրից
Ամբողջական հայտացուցակը

Հետաքրքիր փաստեր

  • Ուելսի հավաքականում որակավորման փուլում ընդամենը 4 ֆուտբոլիստներ են գոլ խփել` ամենացածր արդյունքը ԵՎՐՈ-2016-ի բոլոր մասնակիցների շարքում:
  • Գարեթ Բեյլը որակավորման փուլում 52 հարված է կատարել` բոլորից շատ:
  • Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստ Վլադիմիր Վայսը որակավորման փուլում 6 գոլային փոխանցում է կատարել` ամենաբարձր արդյունքը մրցաշարում, որը նա կիսել է 2 այլ ֆուտբոլիստների հետ:
  • Սլովակիայի գլխավոր մարզիչ Յան Կոզակի համար սա առաջին խաղն է մեծ մրցաշարում որպես մարզիչ: 1980թ. նա որպես ֆուտբոլիստ մասնակցել է Եվրոպայի առաջնության բոլոր խաղերին Չեխոսլովակիայի հավաքականի կազմում:

Միմյանց դեմ

12/09/07 Սլովակիա 2-5 Ուելս
07/10/06 Ուելս 1-5 Սլովակիա

Խաղադրույքներ

Ուելսի հաղթանակ – 2.95
Ոչ-ոքի – 2.92
Սլովակիայի հաղթանակ – 2,85

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ