ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. «Ռեալ» – «Սեվիլյա». Խաղից առաջ

  • ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ
  • «Ռեալ» – «Սեվիլյա»
  • Լերկենդալ մարզադաշտ (Տրոնդհեյմ, Նորվեգիա)
  • Օգոստոսի 9, ժամը ՝ 22:45:
  • Գլխավոր մրցավար ՝ Միլորադ Մաժիչ (Սերբիա)

Խաղից առաջ

Այսօր ուշ երեկոյան նորվեգական Տրոնդհեյմ քաղաքի «Լերկենդալ» մարզադաշտում տեղի  կունենա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Այս տարի մեզ նորից սպասվում է իսպանական դերբի: Սակայն «Բարսելոնայի» փոխարեն այս անգամ կխաղա Մադրիդի «Ռեալը», ով կարողացավ հաղթել 2015/16 ՉԼ-ի խաղարկությունում և «Սեվիլյան», ով նորից տիրացավ Եվրոպա լիգայի գավաթին:

Հանդիպումից առաջ Զինեդին Զիդանը լուրջ կադրային խնդիրներ ունի: Այսօր խաղադաշտ դուրս չեն կարող գալ թիմի մի շարք առաջատարներ ՝ Կրիշտիանո Ռոնալդուն, Գարեթ Բեյլը, Թոնի Կրոսը, Պեպեն:

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սեվիլյան» լքեց թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, ով գլխավորեց ֆրանսիական ՊՍԺ-ն: Անդալուզյան ակումբը լքել են նաև թիմի առաջատարներ Կեվին Գամեյրոն, ով տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ» և լեհ կիսապաշտպան Կրիխովյակը, ով որոշեց շարունակել իր աշխատանքը մարզիչ Էմերիի հետ:

Նշենք, որ 2 տարի առաջ «Ռեալն» ու «Սեվիլյան» արդեն հանդիպել են ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում: Խաղը կայանում էր Ուելսում՝ Քարդիֆի մարզադաշտում, որտեղ հաղթեց Մադրիդի Ռեալը՝ Ռոնալդուի դուբլի շնորհիվ։ Անցյալ տարի «Սեվիլյան» նորից պարտվեց: Այդ անգամ Ունայ Էմերիի սաները զիջեցին «Բարսելոնային» (5-4):

 

Հավանական մեկնարկային կազմեր

«Ռեալ». Կասիլյա – Կարվախալ, Վարան, Ռամոս, Մարսելո – Մոդրիչ, Կազեմիրո, Խամես – Իսկո, Մորատա, Վասկես

«Սեվիլյա». Ռիկո – Էսկուդերո, Պարեխա, Ռամի, Մարիանո – Կրանեվիտեր, Ն՛Զոնզի – Վիտոլո, Վասկես, Կոնոպլյանկա – Վիետո

 

Հանդիպումը բաց կթողնեն

«Ռեալ». Ռոնալդու, Կոենտրաո, Նավաս, Պեպե, Բեյլ, Կրոս

«Սեվիլյա». Տրեմուլինա, Կրոն Դելի, Կրիստոֆորո

 

Միմյանց դեմ

ԼԼ 20-03-2016 Ռեալ 4 : 0 Սեվիլյա
ԼԼ 08-11-2015 Սեվիլյա 3 : 2 Ռեալ
ԼԼ 02-05-2015 Սեվիլյա 2 : 3 Ռեալ
ԼԼ 04-02-2015 Ռեալ 2 : 1 Սեվիլյա
ՈՒՍԳ 12-08-2014 Ռեալ 2 : 0 Սեվիլյա
ԼԼ 26-03-2014 Սեվիլյա 2 : 1 Ռեալ
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ