Վերջին 5 տարիներին «Շիրակն» ամենամրցունակ հայկական թիմն է եվրոգավաթներում

Չափազանց լարված ու դրամատիկ պայքարում, հետխաղյա 11մ հարվածաշարում հաղթելով Գորիի «Դիլային», «Շիրակը» վերջին 5 տարիներին 4-րդ անգամ կարողացավ հաղթահարել եվրոգավաթների մրցաշարերի առաջին փուլի արգելքը: Այս առումով «Շիրակը» եվրոգավաթների վերջին 5 խաղարկություններում հայկական ամենամրցունակ թիմն է:

Այս հաջողությանը գյումրեցիները հասել են ակումբի ղեկավարության վարած տրանսֆերային արդյունավետ քաղաքականության, Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ թիմի մարզչական շտաբի բեղմնավոր գործունեության և իհարկե շիրակցիների բարձր վարպետության, անսահման նվիրվածության, գյումրեցիներին բնորոշ թասիբի շնորհիվ:

Եվրոգավաթների մրցաշարերում վերջին տարիների գրանցած հաջողությունները հույս են ներշնչում, որ «Շիրակն» ունակ է նաև հաջորդ վճռորոշ քայլը կատարելուն՝ հաղթահարելու որակավորման 2-րդ փուլի արգելքը: Ինչպես հայտնի է, այդ փուլում գյումրեցիները մրցելու են Սլովակիայի Տրնավա քաղաքի «Սպարտակի» հետ, որը երկու հանդիպումներում էլ միևնույն 3:0 հաշվով պարտության է մատնել Մալթայի «Հիբերնիանսին»:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է եվրոգավաթների վերջին 5 խաղարկություններում «Շիրակի» ելույթների համառոտ վիճակագրությունը:

2012/13թթ. Եվրոպա լիգայի խաղարկություն

05.07.2012   «Ռուդար» Չեռնոգորիա-«Շիրակ»` 0:1(0:0)
Լամին Լի Յորո (71):

12.07.2012    «Շիրակ»«Ռուդար»` 1:1 (1:1)
Դամե Դիոպ (14) – Հրայր Մկոյան (11, ինքնագոլ):

Որակավորման 2-րդ փուլ

19.07.2012    «Բնեյ Եհուդա» Իսրայել«Շիրակ»` 2:0 (0:0)
Նդլովու (82), Գալվան (90+4):

26.07.2012    «Շիրակ»«Բնեյ Եհուդա»` 0:1 (0:1)
Մենաշե (31):

2013/14թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկություն

Որակավորման 1-ին փուլ             

02.07.2013   «Շիրակ» – «Տրե Պենե» Սան Մարինո՝ 3:0 (1:0)
Ֆոֆանա Բեկո (36, 55, 64): 11-րդ րոպեին Դամե Դիոպը չիրացրեց 11մ հարվածը:

09.07.2013   «Տրե Պենե» – «Շիրակ» ՝ 1:0 (1:0)
Սամուել Կյերե (2՝ ինքնագոլ):

Որակավորման 2-րդ փուլ

 17.07.2013  «Շիրակ»«Պարտիզան» Սերբիա՝ 1:1 (0:0)
Դավիթ Հակոբյան (48) – Վլադիմիր Վոլկով (90+3):

24.07.2013    «Պարտիզան» – «Շիրակ»` 0:0

2014/15թթ. Եվրոպա լիգայի խաղարկություն

Որակավորման 1-ին փուլ

03.07.2014    «Շիրակ»  – «Շախտյոր» Կարագանդա, Ղազախստան՝ 1:2 (0:0)
Սերժ Դեբլե (85` 11մ ) – Տոպցագիչ (71), Մալի (83):

10.07.2014    «Շախտյոր» Կարագանդա – «Շիրակ» ` 4:0 (3:0)
Էդվարդ Կպոդո (12`ինքնագոլ), Կոնիսբաև (29), Պոկրիվաչ (45+1), Ֆինոնչենկո (49):

2015/16թթ. Եվրոպա լիգայի խաղարկություն

Որակավորման 1-ին փուլ

02.07.2015   «Շիրակ» – «Զրինսկի» Բոսնիա՝  2:0 (1:0)
Ժան Ժակ Բուգուհի (18, 67):

09.07.2015   «Զրինսկի»  – «Շիրակ»`  2:1 (0:0)
Մեշանովիչ (80`11մ), Ֆիլիպովիչ (86) – Ժան Ժակ Բուգուհի (90+8):

Որակավորման 2-րդ փուլ

16.07.2015   ԱԻԿ Շվեդիա – «Շիրակ»՝  2:0 (1:0)
Գոյտոմ (29, 83` 11 մ): Բանգուրան չիրացրեց 11մ հարվածը:

23.07.2015   «Շիրակ»  – ԱԻԿ` 0:2 (0:2)
Գոյտոմ (14), Իշիզակի (25):

2016/17թթ. Եվրոպա լիգայի խաղարկություն

Որակավորման 1-ին փուլ

30.06.2016   «Դիլա» Վրաստան – «Շիրակ»՝  1:0 (1:0)
Մոդեբաձե (36):

07.07.2016   «Շիրակ» – «Դիլա»` 1:0 (0:0), 4:1` 11մ
Վահան Բիչախչյան (84):

 

 

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ