Վարուժան Սուքիասյանի հրաժարականը գրանցված արդյունքների օրինաչափ հետևանքն է. Վիճակագրություն

Ինչպես սպասվում էր, աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկը ձախողած Վարուժան Սուքիասյանը հրաժարական տվեց: Բնավորությամբ մաքսիմալիստ և սկզբունքայնությամբ աչքի ընկնող փորձառու մասնագետին այդպես էլ չհաջողվեց մարտունակ կոլեկտիվ ձևավորել, որն աչքի կընկներ իր ագրեսիվ գործողություններով ու արժանիորեն կներկայացներ Հայաստանը միջազգային ասպարեզում: Դրան խանգարեցին օբյեկտիվ և սուբյեկտիվ մի քանի գործոններ:

Փոխարենը մենք դարձանք պաշտպանողական մարտավարությամբ գործող հավաքականի անփառունակ ելույթների, պաշտպանական օղակում տիրող խայտառակ իրավիճակի, առջևի գծում անատամ խաղի ու հարձակողական ակտիվ գործողությունների գրեթե բացակայության ականատեսը: Նման վախվորած խաղով, միայն սեփական դարպասի պաշտպանության մտահոգությամբ գործող ֆուտբոլիստներով դժվար էր հաջողություն ակնկալելը: Ուստի ընտրական մրցաշարում գրանցված արդյունքները լիովին օրինաչափ են և արտացոլում են մեր հավաքականի ներկայիս ֆուտբոլիստների ներուժը:

Վարուժան Սուքիասյան

15-ամյա ընդմիջումից հետո երկրորդ անգամ ստանձնելով Հայաստանի ազգային հավաքականի ղեկը, Վարուժան Սուքիասյանին այդպես էլ չհաջողվեց ընտրական մրցախաղերում իր սաների հետ վայելել հաղթանակի բերկրանքը: Հիշեցնենք, որ 2002թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում նրա օրոք հավաքականը 10 հանդիպումներից 5-ում պարտվել էր, նույնքան խաղում էլ գրանցվել էր ոչ-ոքի:

Այս տարի Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ազգային հավաքականը 7 խաղ անցկացրեց, որից 2-ում հաղթեց, 1-ն ավարտեց ոչ-ոքի, կրեց 4 պարտություն: Մեր ֆուտբոլիստները խփեցին 12 գոլ, սեփական դարպասն ընդունեցին նույնքան գնդակ: Նրա օրոք հավաքականը 4 անընդմեջ պարտություն կրեց, 332 րոպե շարունակ չկարողացավ գոլ խփել:

Վարուժան Սուքիասյանը ՀՀ հավաքականը գլխավորած մարզիչների մեջ կմնա որպես մարզիչ, որի օրոք մեր ընտրանին տոնել է իր ամենախոշոր հաշվով հաղթանակը (Գվատեմալա՝ 7:1) և կրել է ամենախոշոր հաշվով պարտությունն (Ռումինիա՝ 0:5) ընտրական մրցախաղերում:

Արսեն Բեգլարյանն ու Մարկոս Պիզելին Հայաստան - Ռումինիա խաղից հետո

Նշենք նաև, որ եթե ընտրական մրցախաղերում Վարուժան Սուքիասյանի արդյունքը վատագույններից է հավաքականը գլխավորած մարզիչների մեջ, ապա ընկերական խաղերում նրա գլխավորությամբ մեր ընտրանին բավական հաջող է հանդես եկել:

ՀՀ հավաքականի անցկացրած 181 հանդիպումներում մեր ընտրանին գլխավորել են 16 մարզիչներ: VivaroNews.am-ը ներկայացնում է ՀՀ ազգային հավաքականի մարզիչների ցուցանիշները՝ հետևությունները թողնելով ընթերցողներին:

Ընդհանուր ցուցանիշներ

Մարզիչներ Խ Հ Ո Պ Գ Մ % Թվական
1.Վարդան Մինասյան 42 14 4 24 56:62 46 36,5 2007, 2009-2014
2.Վարուժան Սուքիասյան 24 5 8 11 29:39 23 31,9 2000-2001, 2016
3.Խորեն Հովհաննիսյան 16 2 5 9 10:41 11 22,9 1996-1997
4.Սուրեն Բարսեղյան 14 4 2 8 11:19 14 33,3 1998-1999
5.Յան Պոուլսեն 12 3 4 5 9:19 13 36,1 2008-2009
6.Միխայ Ստոյկիցա 10 4 1 5 11:17 13 43,3 2003-2004
7.Իան Պորտերֆիլդ 10 2 4 4 5:9 10 33,3 2006-2007
8.Սամվել Դարբինյան 9 1 1 7 5:21 4 14,8 1995-1996
9.Բեռնար Շալանդ 9 1 1 7 9:23 4 14,8 2014-2015
10.Հենկ Վիսման 8 1 1 6 5:14 4 16,6 2005-2006
11.Բեռնար Կազոնի 8 1 1 6 5:18 4 16,6 2004-2005
12.Էդուարդ Մարգարով 6 1 2 3 1:5 5 27,7 1992-1994
13.Սարգիս Հովսեփյան 5 0 1 4 2:12 1 6,6 2015
14.Թոմ Ջոնս 4 1 1 2 2:6 4 33,3 2007
15.Անդրանիկ Ադամյան 2 1 0 1 2:2 3 50 2002, 2003
16.Օսկար Լոպես 2 0 1 1 2:4 1 16,6 2002

Ընտրական մրցախաղեր

Մարզիչներ Խ Հ Ո Պ Գ Մ %
1.Վարդան Մինասյան 27 10 3 14 37:33 33 40,7
2.Վարուժան Սուքիասյան 13 0 5 8 8:27 5 12,8
3.Սուրեն Բարսեղյան 10 2 2 6 8:15 8 26,6
4.Խորեն Հովհաննիսյան 10 1 5 4 8:17 8 26,6
5.Իան Պորտերֆիլդ 8 2 2 4 4:8 8 33,3
6.Սամվել Դարբինյան 7 1 1 5 5:13 4 19
7.Բեռնար Կազոնի 7 1 1 5 4:15 4 19
8.Միխայ Ստոյկիցա 6 2 0 4 5:12 6 33,3
9.Հենկ Վիսման 5 1 0 4 5:10 3 20
10.Յան Պոուլսեն 5 0 1 4 3:14 1 6,6
11.Բեռնար Շալանդ 4 0 1 3 3:6 1 8,3
12.Սարգիս Հովսեփյան 4 0 1 3 2:8 1 8,3
13.Էդուարդ Մարգարով 3 0 1 2 0:4 1 11,1
14.Օսկար Լոպես 2 0 1 1 2:4 1 16,6
15.Թոմ Ջոնս 2 0 1 1 0:3 1 16,6

Ընկերական մրցախաղեր

Մարզիչներ Խ Հ Ո Պ Գ Մ %
1.Վարդան Մինասյան 15 4 1 10 19:29 13 28,8
2.Վարուժան Սուքիասյան 11 5 3 3 21:12 18 54,5
3.Յան Պոուլսեն 7 3 3 1 6:5 12 57,1
4.Խորեն Հովհաննիսյան 6 1 0 5 2:24 3 16,6
5.Բեռնար Շալանդ 5 1 0 4 6:17 3 20
6.Միխայ Ստոյկիցա 4 2 1 1 6:5 7 58,3
7.Սուրեն Բարսեղյան 4 2 0 2 3:4 6 50
8.Էդուարդ Մարգարով 3 1 1 1 1:1 4 44,4
9.Հենկ Վիսման 3 0 1 2 0:4 1 11,.1
10.Անդրանիկ Ադամյան 2 1 0 1 2:2 3 50
11.Թոմ Ջոնս 2 1 0 1 2:3 3 50
12.Իան Պորտերֆիլդ 2 0 2 0 1:1 2 33,3
13.Սամվել Դարբինյան 2 0 0 2 0:8 0 0
14.Բեռնար Կազոնի 1 0 0 1 1:3 0 0
15.Սարգիս Հովսեփյան 1 0 0 1 0:4 0 0

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ