Վարուժան Սուքիասյանը կրկնեց Բեռնար Կազոնիի և Յան Պոուլսենի վատագույն արդյունքը

Հայաստանի ազգային հավաքականն անհաջող է մեկնարկել ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարում՝ պարտվելով անցկացրած 3 հանդիպումներում էլ: Միայն 3-րդ տուրում՝ լեհերի հետ մրցավեճում մեր ֆուտբոլիստներին հաջողվեց բացել գոլերի հաշիվն ընտրական մրցաշարում:

Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նշել, որ Լեհաստանի ընտրանու հետ խաղում Հայաստանի հավաքականը կարող էր նույնիսկ հաղթել, սակայն մարզական բախտը երես էր թեքել մեր ֆուտբոլիստներից:

Լեհաստան – Հայաստան. Առաջին կեսը` լուսանկարներով

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարը 6-րդն է Հայաստանի հավաքականի համար: Առայժմ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մեր հավաքականը կրկնում է 2006 և 2010թթ. աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում Բեռնար Կազոնիի և Յան Պոուլսենի օրոք գրանցած վատագույն արդյունքը: Ընդ որում Պոուլսենի օրոք չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

2006թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Բեռնար Կազոնիի գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները մեկնարկել էին Մակեդոնիայի հավաքականից հյուրընկալվելիս 0:3 հաշվով կրած պարտությամբ, ապա երկու անգամ զիջել էին ֆիններին (0:2, 1:3):

11. David Manoyan vs Jakub Blaschzikowski

2010թ. ընտրական մրցաշարը Յան Պոուլսենի գլխավորությամբ մեր հավաքականը սկսել էր թուրքերից սեփական հարկի տակ 0:2 հաշվով կրած պարտությամբ, ապա հյուրընկալվելիս անհաջողության էր մատնվել իսպանացիների (0:4)  և բելգիացիների (0:2) հետ մրցավեճում:

Նշենք, որ 2002թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Վարուժան Սուքիասյանի օրոք մեր հավաքականը մեկնարկային 3 խաղերում 1 միավոր էր վաստակել՝ առաջին խաղում հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղալով նորվեգացիների հետ: Հետագայում մեր ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջել էին ուկրաինացիներին և արտագնա խաղում պարտվել Բելառուսի ընտրանուն (1:2):

Առայժմ մեկնարկային 3 հանդիպումներում լավագույն արդյունքը Հայաստանի հավաքականը գրանցել է Վարդան Մինասյանի օրոք՝ վաստակելով 3 միավոր: Մեր ընտրանին մրցաշարը սկսել էր հյուրընկալվելիս Մալթայի հավաքականի նկատմամբ նվազագույն հաշվով տոնած հաղթանակով, այնուհետև մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով զիջել էր բուլղարացիներին, իսկ 3-րդ տուրում սեփական դաշտում պարտվել էր իտալացիներին (1:3):

14. Poland - Armenia

Ընդհանուր առմամբ ՀՀ հավաքականն աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերի մեկնարկային 3 տուրերում շատ անհաջող է խաղացել՝ 18 հանդիպումներից շահելով ընդամենը մեկը, 3-ն ավարտելով ոչ-ոքի, կրելով 14 պարտություն: Մեր ֆուտբոլիստներն ընդամենը 9 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 39 գնդակ:

VivaroNews.am-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի ցուցանիշներն աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերի մեկնարկային 3 հանդիպումներում:

ԸՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1998 3 0 2 1 2:6 2
2002 3 0 1 2 3:5 1
2006 3 0 0 3 1:8 0
2010 3 0 0 3 0:8 0
2014 3 1 0 2 2:4 3
2018 3 0 0 3 1:8 0

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ