Վահագն Մինասյանն իր 250-րդ հանդիպումն անցկացրեց Բարձրագույն խմբում

«Բանանցի» հետ խաղում «Ալաշկերտի» ավագ Վահագն Մինասյանը բարձրագույն խմբում 250-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ: Նա դարձավ ՀՀ առաջնություններում 250 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 38-րդ ֆուտբոլիստը:

Վահագն Մինասյանը ֆուտբոլային կարիերան սկսել է Աբովյանի «Կոտայքում» 2003թ.: 18-ամյա ֆուտբոլիստը բարձրագույն խմբում նորամուտը նշել է սեպտեմբերի 24-ին «Միկայի» հետ խաղում՝ 70-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Արման Պողոսյանի փոխարեն:

3 մրցաշրջան հանդես գալով «Կոտայքում», Վահագն Մինասյանը զգալի փորձ կուտակեց: Եվ երբ 2005թ. մրցաշրջանից հետո «Կոտայքը» լուծարվեց, Մինասյանը տեղափոխվեց «Արարատ», որի կազմում անցկացրած 3 մրցաշրջանների ընթացքում իր առաջին տիտղոսները նվաճեց՝ դառնալով արծաթե մեդալակիր ու ՀՀ գավաթակիր:

17884416_741184846060323_3354021625416273938_nsdsds

2009-2010թթ. մրցաշրջաններում Մինասյանը պաշտպանեց «Փյունիկի» մարզական պատիվը ՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն ու գավաթակիր, մեկ անգամ էլ նվաճելով Սուպերգավաթը: 2011թ. էլ արդեն բավական փորձառու ֆուտբոլիստը Հայաստանի գավաթակրի տիտղոսին արժանացավ «Միկայում»:

2013/14թթ. մրցաշրջանից Վահագն Մինասյանն «Ալաշկերտում» է, որի ամենափորձառու և առանցքային խաղացողներից մեկն է: 32-ամյա Մինասյանը թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով (74) երկրորդ ցուցանիշն ունի Միհրան Մանասյանից (96) հետո:  Իսկ «Ալաշկերտում» խփած 5 գոլով Վահագնը թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուների տասնյակում է: Անցած մրցաշրջանում նա թիմի կազմում արժանացավ ՀՀ չեմպիոնի և սուպերգավաթակրի տիտղոսներին:

VivaroNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնություններում 250 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ Խաղ
1.Հովհաննես Թահմազյան 461
2.Տիգրան Դավթյան 409
3.Սարգիս Հովսեփյան 365
4.Արթուր Քոչարյան 357
5.Արարատ Հարությունյան 336
6.Արսեն Ավետիսյան 329
7.Կարեն Ալեքսանյան 324
8.Արտյոմ Ադամյան 320
9.Նորայր Գրիգորյան 319
10.Կարեն Սիմոնյան 314
11.Տիգրան Հովհաննիսյան 305
12.Սարգիս Նազարյան 299
13.Դավիթ Գրիգորյան 299
14.Գևորգ Կասպարով 296
15.Գագիկ Մարգարյան 295
16.Անդրանիկ Բարիկյան 291
17.Արմեն Պետրոսյան 289
18.Սամվել Մելքոնյան 282
19.Կարեն Զաքարյան 282
20.Արմեն Պետիկյան 280
21.Վարդան Բիչախչյան 279
22.Ալեքսանդր Թադևոսյան 275
23.Աղվան Մկրտչյան 271
24.Ալբերտ Աֆյան 269
25.Գրիգոր Մկրտչյան 269
26.Արսեն Բալաբեկյան 267
27.Ռայմոնդ Զադուրյան 264
28.Հովհաննես Դեմիրճյան 264
29.Կարեն Նավոյան 264
30.Կարեն Խաչատրյան 261
31.Հրաչյա Միքայելյան 261
32.Ռաֆայել Նազարյան 260
33.Կարեն Բարսեղյան 259
34.Կարեն Գրիգորյան 256
35.Տիգրան Գսպեյան 255
36.Վահրամ Լոբյան 255
37.Արթուր Ոսկանյան 254
38.Վահագն Մինասյան 250

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ