TOP- 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (հունիսի 6 – 12)

Կարևորն ու ուշագրավը, հետաքրքիրն ու հաղթականը հայկական սպորտում: Վերջին շաբաթվա ընթացքում Եվրո 2016-ից բացի ևս 5 իրադարձություն, որոնք արժանի են ուշադրության: «Վիվառո Նյուզը» կրկին ամփոփում է անցած շաբաթը, որը շախմատային էր:

Լիլիթ Մկրտչյանի անհատական նոր ցուցանիշը

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը ավարտեց իր մասնակցությունը շախմատային կարևորագույն մրցաշարերից մեկում: Եվրոպայի անհատական առաջնությունում նա 4-րդն է: Իսկ հիմա հերթով՝ ե՞րբ, որտե՞ղ և իհարկե՝ ինչպե՞ս:

Ռումինիայի Մամայա քաղաքում մայիսի վերջին մեկնարկեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Այստեղ Հայաստանը ներկյայացրեցին Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Շախմատի կանանց ԵԱ-ն բաղկացած էր 11 տուրից: Այս տուրերի ընթացքում համեմատաբար հաջող հանդես եկավ Լիլիթ Մկրտչյանը: Նա տարբեր տուրերում գրանցեց հաղթանակներ, ոչ-ոքիներ:

Համենայն դեպս հայերիս համար ուշագրավ է 6-րդ տուրի նրա հաղթանակը: Հայ շախմատիստուհին սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ադրբեջանը ներկայացնող Գունայ Մամաձադայի նկատմամբ ու վաստակեց 4,5 միավոր:

Արդեն կիսվել էր մրցաշարը, 11 տուրերից 6-րդում Լիլիթը դեռ զբաղեցնում էր 10-րդ հորիզոնականը: Հաջորդ տուրերի ընթացքում նա միայն ավելացրեց իր ցուցանիշը:

10-րդ տուրում Լիլթը հաջողության հասավ լեհ Լևանտա Զոլացկայայի հետ պարտիայում: Մրցաշարի ավարտից ընդամենը մեկ տուր առաջ կես միավորով զիջում էր առաջատարին՝ Ուկրաինան ներկայացնող Աննա Ուշենինային: Վերջին տուրում էլ մրցեց առաջատար Աննա Ուշենինայի (Ուկրաինա) հետ ու ոչ-ոքի արեց՝ վաստակելով 8 միավոր:

LIlit mkrtchyan

Հաղթողի կոչումն  8,5 միավորով նվաճեց հենց Աննա Ուշենինան: Նա միայն լրացուցիչ ցուցանիշով գերազանցեց իսպանուհի Սաբրինա Վեգային: 8 միավորով եռյակը եզրափակած Անտուանետա Ստեֆանովան (Բուլղարիա) նույնպես Մկրտչյանին անցել է լրացուցիչ արդյունքներով, ի վերջո Լիլիթը գրավեց 4-րդ հորիզոնականը:

Մեր մյուս ներկայացուցիչները՝ Մարիա Կուրսովան 32-րդ է, Լիլիթ Գալոյանը 70-րդ հորիզոնականում է, Մարիա Գևորգյանն էլ 93-րդ տեղում է:

Այսպիսով շախմատի կանանց անհատական ԵԱ-ն ավարտվեց հունիսի 7-ին: Ի դեպ, այս տարի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում էր 60 հազար եվրո:

Հեծանվասպորտի Հայաստանի առաջնությունը

Երևանի հեծանվահրապարակում ավարտվեցին հեծանվասպորտի Հայաստանի երիտասարդների և մեծահասակների առաջնությունները:

Մեծահասակների քառօրյա պայքարում Հայաստանի բացարձակ չեմպիոն դարձավ Պավել Ստեփանյանը: Արծաթե մեդալակիր դարձավ Ռոբերտ Խաչատրյանը, իսկ բրոնզե մեդալի արժանացավ Նիկոլայ Գասպարյանը:

Երիտասարդների օլիմպիական սպրինտ մրցաձևում առաջին տեղում «Հայաստան» մարզական ընկերության թիմն է (Լևոն Լավչյան, Ժորա Մարգարյան և Տարոն Նիկողոսյան):

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի սաները (2-րդ տեղ Հովհաննես Երանոսյան, Ամու Ասուբով, Բաբկեն Պողոսյան և 3-րդ տեղ Հենրիկ Երանոսյան, Ավագ Գրիգորյան, Հայկ Սահակյան):

3 կմ հետապնդում մրցաձևում 1-ինը Ժորա Մարգարյանն էր, 2-րդ տեղում Լևոն Լավչյանն էր, իսկ եռյակի վերջում՝ Տարոն Նիկողոսյանը:

hecanvasport (2)

Խմբակային մրցավազքում (միավորներով) լավագույն արդյունք գրանցեց Հայկ Սահակյանը (26 միավոր): Երկրորդ տեղում Պողոսյան Բաբկենն էր (16 միավոր, Հեծանվասպորտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց ) և Ամու Ասուբովը երրորդ էր (15 միավոր, Հեծանվասպորտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց):

Խմբակային վազքում հաղթող դարձավ Տարոն Նիկողոսյանը, նրան հաջորդեցին Ժորա Մարգարյանը և Լևոն Լավչյանը:

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից ուսումնամարզական հավաքի կմեկնի Ծաղկաձոր:

Աթլետիկայի միջազգային ու տեղական ցուցանիշները

Աթլեետների Հայաստանի հավաքականը Ռումինիայում կայացած մրցաշարում բավականին հաջող են հադես եկել: Աթլետներ Աղասյանը և Շարոյանը երկրորդն են Ռումինայի միջազգային մրցաշարում:

Ամալիա Շարոյանը հեռացատկի վարժությունում գրավեց երկրորդ հորիզոնականը՝ ցատկելով 6 մետր 15 սմ: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ռումինացի մարզիկը:

Եռացատկորդ Լևոն Աղասյանը 16 մետր 36 սմ արդյունքով գրավեց երկրորդ տեղը՝ առաջատարին զիջելով միայն 2սմ-ով: Առաջին հորիզոնականը 16 մետր 38 սմ ցատկի արդյունքով գրավեց բոիլղարացի մարզիկը:

atletika

Իսկ Հայաստանում հունիսի 7-ին Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացավ Մալոյան եղբայրներին նվիրված աթլետիկայի առաջին հուշամրցաշարը:

Միջազգային օրացուցային պլանով նախատեսված հուշամրցաշարը վարկանիշային էր, որում օլիմպիական ուղեգրերի համար եռացատկ և հեռացատկ մրցաձևերում պայքարեցին հանրապետության մարզադպրոցների շուրջ 50 մարզիկներ: Սակայն Մեր մարզիկներին չի հաջողվել արժանանալ օլիմպիական ուղեգրերի:

Տղամարդկանց եռացատկում հաղթող է ճանաչվել Արամայիս Սարգսյանը, կանանց պայքարում՝ Քրիստինե Հարությունյանը: Մյուս մրցաձևում՝ հեռացատկում, հաղթողներ են ճանաչվել Արտակ Համբարձումյանը և Քրիստինե Հարությունյանը:

Վետերան շախմատիստների հայաստանյան մրցապայքարը

Շախմատային իսկական բում հենց անցած շաբաթ: Դեռևս Հունիսի 4-ին  Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ Եվրոպայի շախմատի վետերանների 16-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Հունիսի 4-14-ը Երևանը հույրընկալել է Եվրոպայի շախմատի վետերաններին: Երևանում անցկացվում է Եվրոպայի շախմատի վետերանների 16-րդ առաջնությունը: Սա Հայաստանում անցկացվող առաջին նման մասշտաբային մրցաշարն է:

Այս տարի մրցաշարին մասնակցում են 18 երկրների շուրջ 100 շախմատիստ: Հայաստանում անցկացվող մրցաշարի կազմը վետերանների մրցաշարերի թվում հավանաբար ուժեղագույնն է. մասնակիցների թվում են 10 գրոսմայստեր և 10 միջազգային վարպետ, ինչպես նաև 3 կին գրոսմայստեր ու միջազգային վարպետ:

Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է նաև աշխարհի 5-րդ չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլին և հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը:

Եվրոպայի առաջնությունն անցկացվում է երկու տարիքային խմբերում. – 50-ից մինչև 65 տարեկաններ և – 65 տարեկաններ և բարձր:

Իննօրյա մրցաշարն ընթանում է շվեյցարական մրցակարգով:

veteranner

Վիվառո նյուզը ներկայացնում է վերջին հայտնի տվյալները՝ վեցերորդ տուրի հանդիպումների արդյունքների ամփոփումը.

50+ վետերանների մրցաշարում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ռաֆայել Վահանյանը և միավորներով հավասարվեց Եվգենի Կալեգինին, իսկ լրացուցիչ ցուցանիշներով Վահանյանն ընթանում է առաջին հորիզոնականում: Նա պարզապես փայլեց ամբողջ շաբաթվա ընթացքում:

Այս տուրում հաղթանակներ տոնեցին նաև առաջատարների խմբում ընթացող Ռոման Ակոպովը և Կարեն Մովսիսյանը:

7-րդ տուրում, որը կկայանա այսօր, մրցաշարի երկու առաջատարները` Ռաֆայել Վահանյանը և Եվգենի Կալեգինը կմրցեն միմյանց դեմ:

65+ վետերանների մրցաշարի 7 առաջատարներից հաղթանակներ տոնեցին միայն Եվգենի Սվեշնիկովը և Վալենտին Բոգդանովը, ովքեր իրենց ակտիվում գրանցեցին 5-ական միավոր և սկսեցին գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այսօր կայանալիք յոթերորդ տուրում Բոգդանովը և Սվեշնիկովը կմրցեն միմյանց դեմ:

6-րդ տուրում Նոնա Գափրինդաշվիլին ոչ-ոքի խաղաց Վիկտոր Կուպրեյչիկի հետ և այժմ կիսում է 3-րդ հորիզոնականը:

Մրցաշարը դեռ շարունակվում է, Վիվառ նյուզը հետևում է ընթացքին ու ամփոփում:

Բասկետբոլի ծիլերը

Ընկերական հանդիպումների սպասում բասկետբոլի երիտասարդական հավաքականից: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Հայստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը ընկերական հադիպումներ է անցկացնելու Երևանում:

Երկու ընկերական հանդիպում մինչև 20 տարեկանների հավաքականը Երևանում կանցկացնի Վրաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի հետ:

Վրաստանի հավաքականը գլխավորում է Գեորգի Ղազանչյանը, ով ժամանակին աշխատել է Երևանի «Հատիս» թիմի հետ և բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականում:

Հանդիպումները տեղի կունենան հունիսի 28-ին և 29-ին:

Այս շրջանում երկու հավաքականներն էլ նախապատրաստվում են Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ