TOP-5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (հունիսի 27-հուլիսի 3)

Թեժ ամառ, թեժ իրադարձություններ, ֆուտբոլային անսպասելի շրջադարձեր, բասկետբոլի իսկական տոն ու ոչ միայն: Այն ամենը ինչին չեք հասցրել հետևել կամ էլ հետևել եք,  հիմա արդեն ափոփում է «Վիվառո Նյուզը»:  Հունիսից անցնում ենք հուլիս՝  միասին:

Բասկետբոլային ֆուրոր

Հայաստանն ունի բասկետբոլի տղամարդկանց հավաքական: Ուղիղ մեկ տարի առաջ սա կարող էր ծիծաղի առիթ դառնալ: Հիմա արդեն ուրիշ է: Ուղիղ մեկ շաբաթ մեկը մյուսի հետևից զարմացրին ու իսկապես հպարտանալու առիթ տվեցին մեր բասկետբոլի թիմի տղաները:  Առաջին անգամ մասնակցելով բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը՝ դարձան չեմպիոն: Գրողը տանի, իրոք, հիմա ուրիշ է:

Մրցաշարի եզրափակչում մեր տղաները 79:71 հաշվով հաղթեցին Անդորրայի թիմին: Մինչ այդ, Տիգրան Գյոկչյանի սաները առաջին տուրում մրցեցին ու 83:64 հաշվով հաղթեցին տան տերերի` Մոլդովայի թիմին: Դրանից հետո արդեն նախկին գործող չեմպիոնին՝ Անդորային զիջեցին:

Անդորայից հետո Ուելս. 92:40 հաշիվ, ջախջախիչ է, չէ՞: Այսպես էլ հասանք կիսաեզրափակիչ: Այստեղ մեր թիմին սպասում էին Իռլանդիայի բասկետբոլիստները: Հանդիպումն ավարտվեց 74:60 հաշվով, իսկ  Հայաստանի հավաքականն դուրս եկավ եզրափակիչ: Կրկին հիշեցնեմ՝ առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը

Եզրափակչում էլ եղավ այն, ինչ եղավ: Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը դարձավ չեմպիոն: Իսկ առաջնության լավագույն բասկետբոլիստ դարձավ Անդրե Սպայթ Մկրտչյանը: Դիտեք  նորընծա չեմպիոնների պարգևատրման արարողությունը:

1 2 3 4 5
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ