TOP- 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (հուլիսի 11-17)

Հենրիխի տրանսֆերի հաջող ավարտից, նոր թիմում առաջին հաղթանակից ու այլ ոչ սպորտային իրադարձությունների կողքին «Վիվառո Նյուզը» ներկայացնում է նախորդ շաբաթվա հայկական սպորտի 5 կարևոր իրադարձությունները:

King-ի վերադարձը

Արթուր Աբրահամ1

King-ը վերդարձավ ռինգ հաղթանակով: Արթուր Աբրահամ – Թիմ-Ռոբին Լիհաուգ մենամարտը ավարտվեց Արթուրի հաղթանակով: Սա Արթուրի 50-րդ հոբելյանական ռինգն էր:

Ժիլբերտո Ռամիրեսից կրած պարտությունից հետո WBO վարկածով Աշխարհի նախկին չեմպիոն Արթուրը առաջին մենամարտում հաղթանակով վերականգնեց հավատը իր ուժերի նկատմամբ:

Բեռլինում «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում Արթուրը հաղթեց 23-ամյա նորվեգացի Թիմ-Ռոբինին: Լինենք անկեղծ, այս մենամարտում Արթուրի հաղթելու հավանականությունը ակնհայտ էր: Հաշվի առնենք նրա փորձառությունը, տարիքը:

Նա մեկնարկեց վստահ, ու ամենադիտարժան 5-րդ ռաունդում էլ հազիվ դիմադրելով՝ Թիմ-Ռոբինը ձգեց մինչև 8-րդ ռաունդը ու պարտվեց:

Հուլիսի 16-ին միանգամից 2 մենամարտ դիտելու հնարավորություն: Բացի Արթուրից ռինգ դուրս եկավ նաև Վիկ Դարչինյանը: Եթե Արթուրը վերադարձավ հաղթանակով, ապա Վիկի դեպքում ամեն ինչ այլ է:

4 քաշային կարգերում Աշխարհի նախկին չեմպիոնը ՝ Վիկ Դարչինյանը Ալաբամայում մրցեց Էնրիկե Քուեվեդոյի հետ: 33-ամյա մեքսիկացին անցկացրել էր 24 հանդիպում ու կրել 7 պարտություն:

Դարչինյանն անհամեմատ տիտղոսակիր է, նա 51 մենամարտ ունի իր հաշվին, որոնցից պարտվել է միայն 8-ում: Սակայն այս ամենը նրան չօգնեցին, քանի որ 10-ռաունդանոց մենամարտի 2-րդ ռաունդում Վիկը պարտվեց նոկաուտով:

1 2 3 4 5
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ