TOP – 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (ապրիլի 4 – 10)

«Վիվառո նյուզը» ամփոփում է շաբաթը: Օլիմպիական վարկանիշային մրցաշարերից  մինչև ամենասպասված բռնցքամարտը ու ոչ միայն: Հայկական սպորտի TOP-5 իրադարձություներին ծանոթացեք հիմա:  

Սամսուն 2016. Վտանգված ու վտանգավոր հաղթանակներ

Ապրիլի 7-ին Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնեց Թուրքիա՝ Սամսուն քաղաք: Ռիո 2016-ի համար վարկանիշային այս կարևոր մրցաշարին մասնակցությունը վտանգված էր: Երկար քննարկումներ ու իրարամերժ հայտարարություններ:

Նախ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարեց, որ թույլ չի տա մասնակցել ու բացատրեց, որ պատերազմական իրադրությունում հայ բռնցքամարտիկների կյանքը վտանգված է Թուրքիայում ու Ադրբեջանում:

Ժամեր անց ՀԱՕԿ նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը հերքեց այս հայտարարությունը ու նորը տարածվեց, ըստ որի Հայաստանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք մրցաշարին: Դա հաստատ է, դեռ ավելին` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն էլ հրապարակեց մասնակցող բռնցքամարտիկների անունները: Ոչ ավել, ոչ պակաս` 10 բռնցքամարտիկ, նրանցից մեկն էլ կին:

Այսպիսով, օլիմպիական վարկանիշի համար արդեն պայքարում են  Արթուր Հովհանիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), Ռաֆայել Սիմոնյանը (91+ կգ) և միակ կին ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը (51 կգ):

Ինչ վերաբերվում է հենց ռինգին, ապա մեկնարկային մարտերում հաղթանակներ արդեն իսկ գրանցված են: Առաջինը հենց Անուշը հաղթեց հույն Անտոնիա Պապուցակիին:

Նրան հետևեց Հովհաննեսը, հաղթեց բելգիացի Անտուան Վանաչերեին: 75 կգ քաշային Արման Հովիկյանն էլ առավելության հասավ իտալացի Սալվատորե Կավալարոյի նկատմամբ: Միակ պարտությունը շաբաթվա ընթացքում 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանինն էր: Նա պարտվեց Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Հարությունյանին:

Սամսուն 2016-ը շարունակվում է, նոր մենամարտեր հաղթանակների ակնկալիքներով: Վախն ու վտանգը արդեն ետևում են, բայց ծայրահեղ զգուշավորությունն ու զգոնությունն անպակաս է:

get

 

1 2 3 4 5
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ